Սեւակի եւ Սահյանի պատկերներով գուլպաներ արտադրող «DaVinci Art Shop»-ը կապի դուրս չի գալիս
ՄշակութայինԻնչպես մեծանուն բանաստեղծ Պարույր Սեւակի, այնպես էլ Համո Սահյանի պատկերներով գուլպաները, որոնք լայնորեն տարածվեցին համացանցում, «DaVinci Art Shop»-ի արտադրանքն է: Ավելի վաղ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը պնդել էր, որ պատրաստվում է դատի տալ «DaVinci Art Shop»-ին՝ իրեն բարոյական մեծ վնաս հասցնելու պատճառով: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում բարձրաձայնեց նաեւ Պարույր Սեւակի թոռը` բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Պարույր Սեւակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Ղազարյանը:
Այդուհանդերձ, մենք փորձեցինք կապ հաստատել հենց «DaVinci Art Shop»-ի ղեկավարության հետ եւ ներկայացնել նաեւ նրանց մեկնաբանությունը՝ հանրային լայն արձագանք գտած խնդրի վերաբերյալ: Սակայն, սոցցանցերի միջոցով նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ միակ կոնտակտային հեռախոսահամարով, որն առկա է իրենց պաշտոնական էջում, մեր զանգին ի պատասխան` փոխանցեցին, որ ղեկավարության մասին որեւէ ինֆորմացիա չեն կարող փոխանցել, նրանց հետ կապ հաստատել եւս հնարավոր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ