Պահանջում եմ չեղարկել հակաեկեղեցական եւ ապազգային հավաք անցկացնելու որոշումը. Սեւակ Խաչատրյան
ՆերքաղաքականՓետրվարի 24-ին ոմն Անդրանիկ Դովլաթյանի կողմից նախատեսված ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակցիայի իրազեկումը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է ի գիտություն: Անդրադառնալով վերոնշյալին` Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար ՍԵՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել:
«Որպես Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է եւ ապազգային... Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն , որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն...», - գրել է նա: