Չեմ կարծում` Տիրան Խաչատրյանի կալանավորումն անհրաժեշտ պայման կարող էր լինել. Օհանյան
ՆերքաղաքականՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի աղմկոտ կալանավորումը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ համարում է այս իշխանության հերթական շոուն:
— Այս իշխանությունների գործելակերպն է այսպիսին: Այդ ամենը կարելի էր անել հանգիստ: Դեպք է տեղի ունեցել, քրեական վարույթ կա, դրա շրջանակներում, կարծում եմ` յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը կկրի: Բայց Զինված ուժերի բարձրաստիճան գեներալը` Տիրան Խաչատրյանը, որն իր ամբողջ կենսագրության ճանապարհին շատ բաներ է տեսել, չեմ կարծում, թե այս միջադեպից կարող էր խուսափել, եւ չեմ կարծում, որ կալանավորումն անհրաժեշտ պայման կարող էր լինել: Այսօրվա իշխանությունները փորձում են նորից հետապնդում իրականացնել արժանիքներ ունեցող մարդկանց, հատկապես` գեներալների նկատմամբ: