Կատաղած թափառող շների հարցը հասավ ԱԺ
ՆերքաղաքականԹափառող կենդանիների, հատկապես` շներին վերաբերող հիմնախնդրին համակողմանի եւ վերջնական լուծում տալու համար օրերս քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովում:
«Իրավունքի» տեղեկություններով` պատգամավորները պատրաստում են օրենսդրական փաթեթ, ըստ որի, թափառող կենդանիների համար պետք է կառուցվեն հատուկ ապաստարաններ ու կացարաններ, իսկ ՏԻՄ-երին կվերապահվեն լրացուցիչ գործառույթ եւ լիազորություններ` ամբողջ գործընթացը կազմակերպելու, համակարգելու եւ վերահսկելու համար: Օրենսդրական փաթեթով նաեւ նախատեսվում է իրականացնել կենդանիների որդեգրման ինստիտուտի փորձարկում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ