Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ) Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան 33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ) Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ) Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ Սուքիասյան Կրթվելը նորաձեւ չէ, պարտադիր է Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ Շարմազանով Ախոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ 2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞ն

Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական. Հվ. Օսեթիայի ԱԳ էքս նախարար

Միջազգային

«Իրավունքը» նախորդ համարում նշել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում բացառիկ զրույց է ունեցել Հարավային Օսեթիայի արտաքին գործերի էքս նախարար ԴՄԻՏՐԻ ՄԵԴՈԵՎԻ հետ: Զուգահեռներ տանելով արցախյան հիմնախնդրի հետ՝ նա անդրադարձել է տարածաշրջանային սպառնալիքներին:

«ՇԱՏ ԾԱՆՐ ԷՐ ՀԵՏԵՎԵԼ, ԹԵ ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ 2020-ԻՆ ԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ»

— Ամբողջ տարածաշրջանում այսօր օդում կախված լարվածություն կա, որ կողմ նայում ես, իրավիճակը պայթյունավտանգ է: Ի՞նչ է կատարվում Ձեր երկրում այս օրերին:

— Այո, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեզ վրա էլ է անդրադարձ ունենում, որովհետև Կովկասը, կարելի է ասել, մեկ ընդհանուր օրգանիզմ է, որի արյունատար անոթներն իրար փոխկապակցված են: Ապակայունացումը մի հատվածում, չի կարող չազդել Կովկասի մյուս հատվածի, տարածքների ու հանրապետությունների վրա: Մենք ուշիուշով հետևում ենք վերջին իրադարձություններին, որոնք կատարվում են ինչպես Արցախում, այնպես էլ Վրաստանում, քանի որ վերջինիս հետ սահման ենք կիսում: Այս առումով մեր ուժերի ներածին չափով աշխատում ենք, անում ենք ինչ մեզնից է կախված, որպեսզի մեզ մոտ անցանկալի իրադարձություններ կամ հետևանքներ չլինեն: Փառք Աստծո, մեզ մոտ այսօր ամեն ինչ կայուն է, որևէ բարդություններ, որպես այդպիսին չկան: Իհարկե, հարցեր, խնդիրներ միշտ լինում են՝ միջսահմանային, հումանիտար բնույթի, բայց դրանք լուծվում են: Վրաստանի հետ որևէ հարաբերություն չունենք, սահմանը փակ է, կա մուտք ու ելք միայն մի համայնքում, որտեղ ապրողների կեսը վրացախոս են և այնտեղ կան որոշակի հումանիտար կապեր: Ի դեպ, նրանց մենք համարում ենք մեր քաղաքացիներ:

— Թերևս, մեզ համար օրինակելի իրավիճակ է, որովհետև մեր պարագայում՝ Արցախն ամբողջովին հայաթափվեց ու հայտնվեց Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ եք կարծում՝ տեղի ունեցածի մասին:

— Ինչ կատարվեց Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան պատերազմում և ինչ հետևանքներ ունեցավ, առաջին հերթին պետք է գնահատական տա հայ հասարակությունը և իր համար եզրահանգումներ անի: Մեզ՝ կողքից հետևողներին, տալ ինչ-որ գնահատականներ, այնքան էլ տեղին չէ: Միայն կարող եմ ասել, որ մեր երկիրը Լեռնային Ղարաբաղի հետ ունեցել է վաղեմի բարեկամական հարաբերություններ, միջհանրապետական կապեր: Մի շարք փաստաթղթեր կան ստորագրված մեր հանրապետությունների միջև, մեզ մոտ մշտապես այցելում էր ԼՂ խորհրդարանի պատվիրակությունը, Արցախի արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչներ, մենք էլ փոխադարձ այցեր էինք կատարում այնտեղ, մասնակցում տարբեր միջոցառումների և բարիդրացիական հարաբերություններ էինք պաշտպանում՝ ինչպես պետական մակարդակի վրա, այնպես էլ անձնական: Իսկապես, կային լավ եղբայրական հարաբերություններ, և իհարկե, մեզ շատ ծանր էր հետևել այն ամենին, ինչ կատարվում էր այնտեղ 2020 թվականին և նաև այս տարի: Մենք կարեկցում ենք մեր եղբայրներին՝ ԼՂ բնակիչներին և ամբողջ հայ ժողովրդին: Գնահատականներ տալուց կխուսափեմ նաև այն պատճառով, որովհետև, ըստ իս, դեռ չի եկել ժամանակը: Շատ բան ենք լսում կողքից, եթերներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից գնահատականներ են հնչում, որոնք, կարծում եմ, սխալ են: Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական: Ինչևիցե, ասեմ, որ այսօր էլ մշտապես կապի մեջ եմ ղարաբաղյան իմ ընկերների հետ, գիտեմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ԱԳ էքս նախարար Դավիթ Բաբայանը կալանավորվել է՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Իսկ մյուս ընկերներս, որոնց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, մենք կապը պահպանում ենք:

«Ի՞ՆՉԸ ՄՈՌԱՆԱՆՔ, ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԶՈՀՎԵՑԻՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐ, ԾԵՐԵՐ, ԿԱՆԱՅՔ»

— Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին սոցցանցում բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին: Խորհուրդներ է տալիս նրան, որ վերջինս հետ չկանգնի հակառուսական քայլերից: Դուք քաջածանոթ եք Սահակաշվիլու վարած քաղաքականությանը, որքանո՞վ նրա խորհուրդները կարող են լինել արժեքավոր:

(Ծիծաղում է, - հեղինակ) Կարճ կասեմ՝ դրանք խելագարի գրառումներ են: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ առանց հեգնանքի: Այդ մարդը ծանր հիվանդ է: Այդ հիվանդությունն իր մոտ վաղուց էր առաջացել, հետո սրվեց, իսկ այսօր այն արդեն պիկի է հասել: Միայն խելագարը կարող է նման խորհուրդներ տալ: Անշուշտ, այդ ամենը մենք տեսնում ենք, կարդում, սակայն այս թեմայի վերաբերյալ նույնիսկ որևէ էմոցիա չունենք, քանի որ նրա հետ ամեն ինչ պարզ է: Ինչ վերաբերում է հայկական կողմին, թող իմանան խորհուրդներ տվող Սահակաշվիլին առ այսօր այդպես էլ չի գիտակցում, թե ինքն ինչ է արել: Ի դեպ, գնահատական տալու մասին. վրացական հանրությունը, ցավոք սրտի, ևս չտվեց որևէ գնահատական այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին: Էլ չեմ ասում անգամ 1989-92 թթ.-երի մասին: Սա խանգարում է խաղաղ գործընթացի հետագա զարգացմանը: Անվստահությունը, որն այսօր գոյություն ունի, միայն ամրապնդվում է, որովհետև իրենք գնահատական չեն տալիս իրենց գործողություններին: Դա շատ կարևոր է: Վրացական կողմից տարփողվում է, թե մենք բոլորս եղբայրներ ենք, մոռանանք ինչ-որ բաներ, բայց ի՞նչը մոռանանք: Այսինքն՝ ընդունում են, որ եղել է ինչ-որ բան, որն ուզում են մոռացվի կամ չմոռացվի: Դրան պետք է գնահատական տալ, իսկ գնահատականներ՝ չկան: Էլ չեմ ասում՝ ներողությունների մասին: Հազարավոր մարդիկ զոհվեցին՝ երեխաներ, ծերեր, կանայք, և դա այն դեպքում, երբ Հարավային Օսեթիան երբեք սահման չի հատել: Միշտ ագրեսիա է եղել ոչ թե մեր կողմից, այլ դրսից մեզ վրա, մեզ են եկել սպանելու: Եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ապա հատկապես պետք է իմանանք ապաշխարել, դա հենց այնպես բառ չէ, այդտեղ համամարդկային քրիստոնեական մեծ փիլիսոփայություն կա, որը չենք տեսնում:

— Երբ Հարավային Օսեթիայում և Արցախում են զոհվում խաղաղ բնակչություն, Արևմուտքն ու Միացյալ Նահանգները ո՛չ տեսնում են, ո՛չ լսում: Սակայն ողջ աշխարհն այսօր աղմկում է՝ ի աջակցություն Իսրայելի ու Ուկրաինայի: Ինչպե՞ս սա հասկանալ:

Վաղուց հոգնել ենք այդ ամենի մասին խոսելուց, այն, որ նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով, դարձել է կլիշե: Դա այդպես է և պետք է հենց այդպես էլ ընդունել, որովհետև այդպես լինելու է միշտ: Դրա համար պետք է սեփական մարտավարությունն ունենալ: Ժամանակին ասում էի, որ գուցե համատեղ մարտավարություն մշակենք՝ Աբխազիայի, Մերձդնեստրի, այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի հետ միասին՝ ստեղծելով համատեղ տեղեկատվական վահան: Ի՞նչ է տեղի ունենում տեղեկատվական դաշտում: Յուրաքանչյուրս պայքարում ենք առանձին- առանձին, ինչ-որ բանի հասնում ենք, ինչ-որ բանի՝ ոչ, բայց ոչ մի արդյունք չենք ունենում: Իսկ նրանք, ովքեր մեր դեմ են հակամարտում, մեր դեպքում` Վրաստանը, ձեր դեպքում՝ Ադրբեջանը չէ միայն, նրանց հետևում հզոր ուժեր են կանգնած: Իհարկե, մեր թիկունքում էլ կա հզոր ուժ, բայց մենք էլ պետք է ինչ-որ բան անենք: Երբ մարդը խորտակվում է, ասում է՝ Աստված իմ, օգնիր ինձ, Աստված գալիս է ու ասում՝ ես այստեղ եմ, բայց դու էլ ձեռքերով աշխատի:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՐԿԻՐ Է, ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ»

— Որպես դիվանագետ՝ հնարավոր համարո՞ւմ եք տարածաշրջանային խնդիրները լուծել հենց տարածաշրջանում: Օրինակ, վերջերս Թեհրանում տեղի ունեցավ 3+3 ձևաչափով հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, իսկ Վրաստանը չցանկացավ մասնակցել:

— Այն, որ Կովկասը բարդ տարածաշրջան է, հասկանալի է, և որ նման ակտիվացում կա, շատ լավ ճանապարհ է: Այսինքն՝ հիմք դնել խաղաղ ճանապարհով բանակցությունների՝ համալիր մոտեցմամբ: Ինչու ոչ: Բայց ես ուզում եմ նշել մեր երկրի փորձը, թե ինչպես է խնդիրները լուծում: Մեր երկրի անկախության 15-րդ տարին ենք արդեն նշել: 15-ամյակը, որ Ռուսաստանի հետ ենք և պատերազմն ավարտվել է: 15 տարին շատ մեծ շրջան է, քիչ չէ: 15 տարի առաջ կայացվել է դժվարին որոշում, որպեսզի Հարավային Օսեթիան մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Սա մեծ գործընթաց էր, բանակի կոնտիգենտի վերակազմակերպում և այլն: Բայց ի՞նչ անեինք, վրացիները հարձակվեցին ռուս խաղաղապահների վրա և սպանեցին տեղի բնակչությանը, այդ թվում՝ զոհվեցին ռուս զինվորներ: Իսկ հետո ավելի դժվար որոշումներ կայացնելու առաջ կանգնեցինք՝ արդեն քաղաքական մակարդակով ճանաչել հանրապետության անկախությունը՝ ՌԴ նախագահի առանձին որոշմամբ: Այդ որոշումից հետո տարածաշրջանի համար հետևեցին ավելի գլոբալ իրադարձություններ, ինչպիսիք են դեսպանատան բացում, երկկողմ պայմանագրերի ստորագրում, մեծ պայմանագիր՝ դաշնակցային հարաբերությունների մասին: Այսօրվա դրությամբ՝ մոտ 120 փաստաթուղթ է ստորագրվել: Շատ երկրներ այդքան ստորագրած փաստաթուղթ չունեն Ռուսաստանի հետ, որքան մենք, իսկ այդ ամենը իրավական բազա է: Մենք պաշտպանված ենք ոչ միայն այն առումով, որ ռուս խաղաղապահները մեզ հետ միասին պաշտպանում են մեր պետական սահմանները և ոչ միայն շնորհիվ նրա, որ ռուսական 4-րդ ռազմաբազան կանգնած է այստեղ, այլ նաև նրա համար, որ ունենք իրավական հզոր բազա:

— Ի՞նչ տրամադրություններ կան այսօր Վրաստանի կառավարությունում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այո, չունեք հարաբերություններ, բայց, կարծես թե, ագրեսիա էլ չկա հիմա նրանց կողմից:

— Մենք շատ լավ գիտենք, թե ով է ղեկավարել Վրաստանի կառավարությունը, և ով է հիմա կառավարում, ինչ միտումներ կան այնտեղ, ինչ որոշումներ են կայացվում: Մենք շատ ուշադիր ենք հետևում այդ ամենին: Այսօրվա դրությամբ՝ ստացվում է, որ ավելի շատ պրագմատիզմ կա վրաց իշխանության որոշումների մեջ, քան կար նախկինում, նույնիսկ համեմատելու չէ: Եթե չելնենք նրանից, թե ինչ ռեալ իրադրություն կա հիմա, աչք փակենք կամ երևակայենք, խոսենք ռևանշիզմի մասին, դա լուրջ չէ: Պետք է ամեն ինչ սկսել նրանից, ինչն իրատեսական ես համարում, հասկանալ այն, ինչ իրականում եղել է: Ի վերջո, Վրաստանը հողեր չի հանձնել, այլ նա, ով ինչպես Դուք ասացիք, նամակներ է գրում, նա ամեն ինչ բաժանել է: Վրաստանը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, դրանք և՛ կոմունիկացիոն ճանապարհներն են, և՛ երկաթուղիներն են, և՛ ելքը դեպի ծովեր: Վրաստանը պետք է գումար աշխատի միջազգային շուկայում, ինչ-որ բան առնի, ինչ-որ բան վաճառի, ինչ-որ մեկի հետ կոնտակտի մեջ մտնի: Ո՞ւմ հետ, եթե ԱՄՆ-ն շատ հեռու է, Ավստրալիայի՞, բայց ախր Ավստրալիան էլ է շատ հեռու:

— Ուզում եք ասել, որ թե՛ մեր, թե՛ Հարավային Օսեթիայի դեպքում ուզենք, թե չուզենք միայն Ռուսաստա՞նն է մոտ:

— Ռուսաստանը մեծ երկիր է, ինչո՞ւ հրաժարվել այդ գործընկերոջից, ինչո՞ւ թիկունքով շրջվել, եթե նա պատրաստ է համագործակցության: Կարծում եմ՝ պրագմատիզմը Վրաստանում կհաղթի, թեև վրացական կողմի վրա մեծ ճնշում է գործադրվում իր «ընկերների» կողմից: Նրանց շարունակ ինչ-որ հակառուսական պատժամիջոցների ու գործողությունների են դրդում, որը կերակրվում է ընդդիմության կողմից, որին ղեկավարում է նամակներ գրողը՝ «համար 6 պալատից»: Երկակի ստանդարտներն այստեղ էլ են դրսևորվում. մի կողմից Վրաստանը դաշնակից է Միացյալ Նահանգների հետ, անցկացնում է սենատորական զորավարժություններ տարին մի քանի անգամ, հակառուսական գործողություններ է իրականցնում ԱՄՆ-ի դրդմամբ, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները Վրաստանի ընդդիմությանն է սատարում, որ գործող իշխանությանը հեռացնի և գա այլ իշխանություն, որը պետք է ամերիկացիներին: Այս առումով հեշտ չէ վրացական իշխանության դրությունը: Նրանց գործողությունների հնարավությունների դաշտն այդքան էլ լայն չէ: Ուղղակի, թույլ չեն տալիս: Տպավորություն կա, որ նրանք չեն ուզում մեզ հետ պատերազմել, բայց, օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկ-երկու անգամ դիմել է Վրաստանին և ուղիղ ասում է՝ սկսեք կռիվ, սկսեք գործողություններ Ռուսաստանի դեմ: Իսկ ՌԴ-ի դեմ գործողություններ սկսելը նշանակում է, որ եթե նույնիսկ նրան հաջողվի վրացիներին դրդել ռուսների դեմ պատերազմի, ապա ոչ մի վրացական բանակ չի գնալու Ռուսաստանի դեմ կռվելու, քանի որ այնտեղ կա Հարավային Օսեթիա և Աբխազիա և նրանք կռվելու են առաջին հերթին մեր դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա ԱլեքսանյանԵս ձեր փոխարեն կուրախանայի. նախարարն ընդունում է՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր ապահովագրությանՄենք չենք պատրաստվում համագործակցել իշխանությունը զավթած խմբակի հետ. Հայկ ԲաբուխանյանՈւկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց զանգվածային հարվածներ հասցնելու մասինԱզգային անվտանգությունը պետք է կասեցնի ֆաշիստական կառույցի ներկայությունը մեր երկրում. ՆերսիսյանԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ԾնունդըԻրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքըԱնկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարարԲաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱկտաուումԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top