«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը Թրամփ ինչին է պետք Գրենլանդիան Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուր Էսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի «Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ) Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»

Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել՝ որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Չուշացավ նաեւ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ եւ  արդեն 30 տարի իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, վատ դրության մեջ է դրել Աբխազիայի հայերին, նրանք զարմացած են, զայրացած ու վրդովված: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նա այս փուլում որոշեց սրել Աբխազիա-Հայաստան հարաբերությունները:

- Նիկոլի համար «հայ» հասկացողությունը ոչ մի բան է: Արցախահայ, աբխազահայ, Հայաստանի հայ… իր համար ոչ մի նշանակություն չունեցող արտահայտություններ են: Նրա համար կա միայն Արեւմուտքի շահեր, որոնք թելադրում են իրեն եւ պետքէ կատարի՝ որպես նրանց հլու-հնազանդ ծառա: Դրա համար Նիկոլը վնաս է հասցնում Հայաստանի հայերին, աբխազահայերին, արցախահայերին, ընդհանրապես՝ բոլոր այն հայերին, որոնք որեւէ կերպ խանգարում են արեւմտյան ինչ-որ ծրագրի: Աբխազիան, կարելի է ասել, զգալի չափով ունի հայկական մեծ ներկայություն, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ որոշ հաշվարկներով՝ բնակչության 1/3-ը հայեր են: Այնտեղ կան մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, որոնք ֆինանսավորվում են Աբխազիայի պետության կողմից: Հայերն այնտեղ զբաղվում են առեւտրով, բիզնեսով, շինարարությամբ, հայ պատգամավորներ կան Աբխազիայի խորհրդարանում, հայ նախարարներ կան՝ կառավարությունում: Աբխազիայի հարցում Հայաստանը միշտ եղել է շատ զգույշ: Մենք միշտ արտահայտվել ենք, որ վրաց եւ աբխազ ժողովուրդները պետք է գտնեն խաղաղ ապրելու եւ համագործակցության բանաձեւը: Հայաստանը ո՛չ ասում էր ճանաչում եմ Աբխազիայի անկախությունը, ո՛չ էլ ասում էր՝ ճանաչում եմ Աբխազիան որպես Վրաստանի մաս: Ու այսպիսի զգույշ վերաբերմունքը հարցին ընկալվում էր երկու կողմից էլ, որովհետեւ Աբխազիայում էլ ունենք հայեր, Վրաստանում էլ: Ավելին՝ մենք միշտ կողմնակից ենք եղել, որ իրենց մինչեւ այդ հարցերը լուծվեն եւ բացվի վրաց-աբխազական երկաթգիծը, ինչը կլիներ փրկություն Հայաստանի համար, որպեսզի մեր բեռները դուրս գան դեպի Ռուսաստան:

- Ըստ էության, Արցախի հարցում էլ, կարծես թե, Վրաստանն էր նույնքան զգուշություն դրսեւորում եւ զուսպ էր իր արտահայտություններում…

- Վրաստանն, իհարկե, այդքան նրբանկատ չէր, վրաց որոշ գործիչներ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց սա ուրիշ թեմա է: Ինչ վերաբերում է Աբխազիային, այնտեղ շատ ընկերներ ունեմ, բոլորը պարզապես ապշած են, թե Նիկոլի ինչի՞ն էր պետք նման հայտարարություն անելը: 2008 թվականից Աբխազիան ճանաչվել է Ռուսաստանի կողմից, մենք այդ հարցը շրջանցում էինք, ավելին՝ Աբխազիան միշտ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեզի կողմնակիցն էր եւ հանկարծ Նիկոլը որոշեց հստակեցնել ինչ-որ դիրքեր, ինչո՞ւ… Որովհետեւ Աբխազիան  Ռուսաստանի դաշնակիցն է եւ ասեմ շատ կարեւոր մի տեղեկություն, որը դեռ չի հրապարակվել՝ այսօր ՌԴ-ն Աբխազիայում կառուցում է շատ հզոր ռազմաբազա: Այդ ռազմաբազան այնքան հզոր է լինելու, որ Ռուսաստանի համար, օրինակ, Հայաստանում գործող 102-րդ ռազմաբազան այլեւս որեւէ նշանակություն չի ունենա: Աբխազական ռազմաբազան իր հզորությամբ ծածկում է հսկայական տարածք՝ մինչեւ սիրիական ռուսական ռազմաբազաները: Այսինքն՝ ռուսական երկու ռազմաբազան՝ մեկը Սիրիայում, մյուսը՝ Աբխազիայում, ամբողջ տարածքի հակաօդային պաշտպանությունն ապահովելու են: Արեւմուտքը եւ Թուրքիան շատ խիստ անհանգստացած են, որ Ռուսաստանը Աբխազիայում կառուցում է այդ ռազմաբազան եւ դրա համար Նիկոլին հանձնարարվեց սրել հարաբերություններն Աբխազիայի հետ, փորձել խնդիր ստեղծել աբխազների եւ հայերի միջեւ: Աբխազիայում հիմնականում ապրում են աբխազներ ու հայեր, որոնք միշտ հանդես են եկել միասնական բոլոր հարցերում: Հայերը շատ հարգված են Աբխազիայում: Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում իրավիճակը, որովհետեւ ուրիշ ձեւ չկա Աբխազիան ներսից «պայթեցնելու», ինչը ձեռնտու է Արեւմուտքին եւ Թուրքիային: Նիկոլը հանկարծ հեռուստաեթերով պատասխանում է Աբխազիայի վերաբերյալ հարցի, պարզ է չէ՞, որ այդ հարցը սարքված էր:

- Առհասարակ, տպավորություն էր, որ ութ եւ ավել ժամ տեւած հարցուպատասխանի բոլոր հարցադրումներն էին սարքված…

- Պարզ է, որ եթե Նիկոլը չուզենար այդ հարցին պատասխանել, այն չէր հնչի: Այսինքն՝ Նիկոլին պետք էր, որպեսզի անպայման այդ հարցը հնչեցվեր: Գուցե նա չի էլ հասկանում, թե այդ հարցը ինչի համար էր պետք, որ հնչեցվեր, բայց իրեն հանձնարարողները շատ լավ են հասկանում: Դրա հետեւանքով այսօր արդեն շատ խիստ անհանգստություն կա աբխազահայ համայնքի կողմից: Ավելին՝ բազմաթիվ հայեր, ովքեր հանգիստ մտնում էին Աբխազիա, այսօր իրենց մուտքն արգելված է, ասում են՝ գնացեք, դիմեք մեր դեսպանատուն, պաշտոնական կստանաք մուտք գործելու վիզա, նոր կգաք: Իհարկե, մեր աբխազ բարեկամները հասկանում են եւ իրենք էլ հայտարարում են, որ «ձեր Նիկոլը սովորական դավաճան է», եւ եթե նա դավաճանում է հայ ժողովրդին, կարող է դավաճանել հայ-աբխազական բարեկամությանը եւ ամեն ինչին, դրա համար այդքան լուրջ չեն ընդունում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ ասում են՝ սա ձեր պետության ղեկավարն է, ինքներդ լուծեք այս հարցը: Եթե ձեր պետությունն այսպիսին է դառնում, սա ձեր խնդիրն է,  ինքներդ էլ մտածեք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top