Ինչու է լռում «Ապրելու երկիրը»
ՆերքաղաքականԱդրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող «Ապրելու երկիր» կուսակցությունը, կարծես թե, ընդհատակ է անցել` Երեւանի ավագանու ընտրությունների պարտությունից հետո: Իհարկե, կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երբեմն-երբեմն մամուլով հանդես են գալիս, սակայն էական որեւէ ակտիվություն չեն դրսեւորում: Ի վերջո, ընտրություններից ընտրություն ակտիվանալուց զատ` ի՞նչ է անում «Ապրելու երկիրը» հենց Ռուբեն Վարդանյանի օր առաջ ադրբեջանական գերությունից ազատվելու ուղղությամբ, «Իրավունքը» փորձեց պարզել կուսակցության առաջամարտիկներից: Սակայն, մեր զանգերը մնացին անպատասխան, համառորեն լռում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ