Միհրդատ Մադաթյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Ներքաղաքական«Տիկնայք եւ պարոնայք։ Սիրելի՛ հայրենակիցներ... Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։
Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարեւոր եւ օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։
Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաեւ շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով:
Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարազատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար», - գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ։