Թունել, «մոյկա», գերեզմանատուն… ինչպես են հարյուրավոր օտարազգիներ հաշվառվել անհասկանալի հասցեներում
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու ընտրությունների օրը համացանցը ողողված էր լուրերով, որ հարյուրավոր հնդիկներ, իրանցիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ընտրության իրավունք էին ստացել, հաշվառված են, օրինակ, թունելի վրա, ինչ-որ «մոյկա»-ում եւ անգամ գերեզմանատանը: Թե արդյոք այս ահազանգերի հետքերով գնացել է ոստիկանությունը, եւ որեւէ բացատրություն ունեն իրավապահները, «Իրավունքը» հետաքրքրվեց Ներքին գործերի նախարարության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ:
— Քաղաքացիների հաշվառումների հետ կապված պարզաբանումներ Միգրացիոն եւ քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ ներկայացրել է: Այդուհանդերձ, ձեր կողմից նշված ահազանգերը ստուգման փուլում են, դրանցից որոշ մասին արդեն իսկ տրվել են պարզաբանումներ: Իսկ մնացածի հետ կապված` անդրադարձ կկատարվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ