Ինչո՞ւ Ձեր գիրքը անվանեցիք հենց «Սեւ Հովազ-1». Սերոբ Գասպարյանը պատասխան է պահանջում ավագանու թեկնածուից
Ներքաղաքական«Հարցս ուղղված է «Սեւ Հովազ-1» գրքի հեղինակ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Աշոտ Աղաբաբյանին` համայն հայությունը գիտի, թե ով է «Սեւ Հովազ» մականուն ունեցող եւ տվյալ ջոկատի լեգենդար հրամանատարը՝ Արցախի հերո՛ս Ռուստամ Գասպարյանը, ով իր քաջերի հետ 90-ականներից պատմություն կերտեց եւ հաղթանակած հերոս հրամանատարը ընկավ մարտի դաշտում` որդու հետ միասին, հիմա հարց` ուզում եմ հասկանալ ինչո՞ւ ձեր գիրքը անվանեցիք հենց «Սեւ Հովազ-1», – գրել է Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` «Սեւ Հովազ» ջոկատի ներկայիս հրամանատար ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: