Apple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելու Աստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշանները Մի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման Միրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներում Վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն Նիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր Մանասյան Ամենաթանկ սմարթֆոնը ձախողել է ամրության թեստը Խելացի կնոջ 3 նշան, ով գրավում է բոլորին Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York Times Ահա՝ որոնք են կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանի

Կինոոլորտում մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երեւույթը. բաց նամակ Փաշինյանին

Մշակութային

«Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրոդյուսեր, «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հարցին միջամտելու ակնկալիքով բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ նամակի պատճենն ուղարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Մեծարգո պարոն վարչապետ, ստիպված եմ նման բաց նամակի ձեւաչափով դիմել Ձեզ, քանզի արդեն շուրջ վեց ամիս է մեզ չի հաջողվում ՀՀ ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հետ լուծել մեր առջեւ հանիրավի առաջացրած խնդրահարույց հարցը: Խնդիրը հետեւյալն է. մեր ընկերության կողմից արտադրվող՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության համար մրցույթային կարգով սահմանված, պայմանագրով, համաձայնագրով եւ վճարման ժամանակացույցով հաստատված պետական ֆինանսական մասնակի աջակցության գումարներն արդեն վեց ամիս է չի հատկացվում՝ զուտ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Քանի որ ս.թ. մարտ ամսից սկսած, վերոհիշյալ կառույցները անընդհատ հավաստիացնում էին մեզ, որ գումարները շուտով կհատկացվեն, այդ իսկ պատճառով, որպես ընկերության տնօրեն, ֆիլմ արտադրող պրոդյուսեր, նախագծի հեղինակ, ստիպված էի փոխառության միջոցով եւ նույնիսկ իմ միակ բնակարանի վաճառքի փողերով, ինչպես նաեւ աջակիցների օգնությամբ սկսել ֆիլմի նկարահանումները՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում եւ Հայաստանում:

Նման որոշում ես կայացրեցի, քանզի նախ ունեինք արդեն հաստատված պայմանագիր Ազգային Կինոկենտրոնի հետ եւ հետո, քանի որ մեծ դժվարությամբ ձեռք էին բերված մի շարք պայմանավորվածություններ հիշյալ երկրների փորձագետ պատմաբանների, տարբեր արխիվային կառույցների եւ դերակատարների հետ, եթե հետաձգեինք այն, ապա նախագծի կայացումը վտանգված կլիներ: Այդ իսկ պատճառով, ստիպված սուղ միջոցներով եւ փոքրաքանակ կազմով մենք զօր ու գիշեր աշխատեցինք, որպեսզի կարողանանք նկարահանումները ավարտել եւ ֆիլմը էկրան բարձրացնել գալիք դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանվածների հիշատակին նվիրված միջազգային օրը: Այո, մենք երկու ամսվա ընթացքում ավարտեցինք ֆիլմի ողջ նկարահանումները 4 երկրների 12 քաղաքներում, իսկ հիշյալ երկու պետական կառույցները գտնվելով մեկ քաղաքում, առայսօր չեն կարողանում, կամ չեն ցանկանում լուծել իրենց վերապահած պարտավորությունները: Մեծարգո պարոն վարչապետ, 14 տարի բարեփոխումների պահանջով իմ եւ իմ գործընկերների կողմից տարված պայքարից հետո Ձեր առաջադրած բարեփոխումների ծրագիրը հուսադրող էին, որը կարծես համահունչ էր նաեւ մեր տեսլականին, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ կինոոլորտում, այն ընդամենը իմիտացիայի տեսքով է կատարվում, որը հեռու է զարգացման միտումներից: Իմ եւ շատերի տպավորությունն է, որ թեկուզ կարծես չկան նախկինի պես համատարած կաշառքի եւ «ատկատի» երեւույթները, բայց փոխարենը մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երեւույթը, որը հղի է իր ծանր հետեւանքներով: Օրինակներից մեկը՝ մեր կինոնախագծի նկատմամբ կիրառվող միտումնավոր, երկակի ստանդարտով գործառույթներն են, որի միակ պատճառը իմ համոզմունքով այն է, որ ես չեմ քաջալերում կինոոլորտում կատարվող նման «անպտուղ» բարեփոխումներիը, ավելին՝ ըստ առիթի բարձրաձայնում եմ թերությունների եւ չկատարվող առաջնային կարեւոր խնդիրների մասին ու նաեւ, որպես անկախ կինոարտադրող, հեռու լինելով երեսապաշտությունից եւ սնափառությունից, հիմնականում արտադրում եմ ազգային եւ պետական կարեւոր նշանակություն ունեցող ֆիլմեր, որոնք բարձր գնահատականների են արժանանում թե՛ մասնագետների, թե՛ սովորական հանդիսատեսի կողմից, որի վառ ապացույցն են ֆիլմերից մեկի շահած 115 մրցանակները միջազգային կինոփառատոններում, որոնցից 2-ը տրվել է նույնիսկ թուրքական միջազգային կինոփառատոնի կողմից:

Մեծարգո պարոն վարչապետ, չգիտեմ հասանելի կլինի արդյոք Ձեզ այս նամակը, թե` ոչ, բայց այս միջոցով ցանկացա Ձեզ իրազեկել մեր խնդրի եւ կինոոլորտում տիրող իրավիճակի մասին, որը իմ եւ իմ գործըներների համոզմամբ` արդեն իսկ հղի է վատ հետեւանքներով: Ավելացնեմ նաեւ, որ եթե մոտակա ժամանակերում չհանգուցալուծվի մեր ֆիլմի հետ կապված այս թնջուկը եւ վերջ չտրվի ոլորտում տիրող ամենաթողությանը, ապա ստիպված կդադարեցվի ֆիլմի հետարտադրական աշխատանքները ու թեկուզ ցավով, ինքս էլ հետայսու ստիպված կդադարեցնեմ նաեւ իմ կինոգործունեությունը Հայաստանում», - ասված է բաց նամակում եւ, որպես հետգրություն, կցված է իրենց կողմից արտադրված եւ ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի մասին` manpictures.am:



Apple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելուԱստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշաններըՄի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանմանՄիրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներումՎարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտենՆիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր ՄանասյանԱմենաթանկ սմարթֆոնը ձախողել է ամրության թեստըԽելացի կնոջ 3 նշան, ով գրավում է բոլորինԻրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York TimesԱհա՝ որոնք են կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանիApple-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր iMac-ըՀոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասինՆիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհովՄեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ ԱսատրյանինՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներՈչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՀրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասինՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկՀայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրըԳտնվել է Նիկոլի չունեցած իզմըՀետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔԻլոն Մասկը դիմել է կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալԲլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ ՄալյանՄանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաԻնձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա ՀակոբյանՄոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)Փշաքաղեցնող հրաշք Սուրբ Հովհաննեսում. Տեր Վաղարշ քահանայի վկայությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top