Սերգեյ Ասատուրովն արդարացվեց
ԻրավականՆախաքննական մարմինն արձանագրել է, որ Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում են զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ:
«Սա լավ նորություն է, բայց սրանով եւս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչն, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց», - ընդգծել է փաստաբանը: