Անկարելի է լսել Նիկոլ Փաշինյանին
ՆերքաղաքականԱյսօր Երկրապահ կամավորական շարժման հիմնադրման 30 ամյակի առթիվ ուղերձով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Տխուր էր լսել Փաշինյանի ելույթը, որում ոչ մի խոսք չկար Մանվել Գրիգորյանի մասին, ում ազատագրած հայրենիքը մեկ գրչով հանձնվեց թուրքին: Տխուր էր լսել մի մարդու ելույթ, ով այդպես էլ չի հասկանում ինչ է նշանակում ազգ, հայրենիք, պետություն եւ պետականություն:
Եթե դու երկրի վարչապետն ես ու մինչեւ հիմա պետությունը չես ընկալում հայրենի կյանքում ու դեռ մի հատ էլ հայտարարում ես, թե մենք իրավունք չունենք հայրենիքի մասին խոսել, այլ պետք է պետության մասին խոսել, էլ ի՞նչ կարելի է ասել նման ղեկավարին: Հնարավոր չէ արգելել նրան ելույթներ ունենալ, բայց որքան կարելի մակերեսային մտածողությունը պարտադրել մարդկանց, ովքեր կյանքով գիտեն ինչ է հայրենիքը, ինչ է պետությունը ու ազգային կյանքը:
Արդյոք հնարավոր չէ չցավեցնել գիտակից մարդկանց, չէ որ մենք այդ «մտքի գիգանտի» ելույթների պատաճառով կորցրեցինք Արցախը, մեր արծիվ տղաներին: Չէ որ այդ դատարկ ելույթների հետեւանքով այսօր մեր դիվանագիտությունը աշխարհի համար դարձել է ձեռքառնոցի, լուրջ պետություններն անգամ ցանկություն էլ չունեն մեր պետության ԱԳՆ-ի խոսքին որեւէ կշիռ տալու:
Դադարեցրեք ձեր ելույթները, պարոն Փաշինյան, մենք պարտվածներից դասեր եւ խրատներ չենք ուզում լսել, ասում էին՝ թողեք թող աշխատեն, թողել էինք, դե գործ արեք, Արցախը հանեք շրջափակունից, մեր հայրենիքը հետ բերեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ