Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ
ՍԻՄ - Գլխավոր լուրերՀուլիսի 1-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստ: Նիստի 45 պատվիրակներից ներկա էին 41-ը` ՀՀ բոլոր մարզերից:
Օրակարգը հաստատելուց հետո հաշվետու-ծրագրային զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրեց կուսակցության աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում, ինչպես նաեւ անդրադարձավ կուսակցության անելիքներին ու ծրագրային դրույթներին: Այնուհետեւ ծավալվեցին քննարկումներ:
Ներկայացուցիչների խորհրդի նիստում միաձայն ընդունվեց XXVI-րդ համագումարի ԲԱՆԱՁԵՎ, որը հանդիսանում է ՍԻՄ կուսակցության ծրագրային փաստաթուղթ: Ընդունվեց նաեւ կանոնադրական փոփոխությունների նախագիծը :
ՍԻՄ լրատվական ծառայություն: