Ինչ են մտածում ՀՀ քաղաքացիները եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ
ՆերքաղաքականՏարածաշրջանային հետազոտությունների եւ համագործակցության ինստիտուտն ամփոփել է ՀՀ բնակչության շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները՝ Եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ:
Այսպիսով՝ թե ինչպիսի կարծիք ունեն Եվրասիական ինտեգրացիայի մասին, ի հեճուկս պետական մակարդակով տարվող հակառուսական քարոզչության՝ ՀՀ քաղաքացիների 56 տոկոսը դրական պատասխան է տվել, 33 տոկոսը՝ չեզոք, իսկ 11 տոկոսը՝ բացասական: Ավելին՝ հարցին, թե արդյոք անհրաժեշտ է ԵԱՏՄ-ում ՀՀ հետագա ինտեգրացիան՝ 60 տոկոսն է «այո» է պատասխանել, 27 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ 13 տոկոսն ասել է՝ «ոչ»: Ընդ որում՝ հետագա ինտեգրացիայի որպես գերակա ուղղություններ նշել են տնտեսական, անվտանգային եւ քաղաքական ոլորտները:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք անհրաժեշտ են համարում ռուսաց լեզուն ՀՀ-ում պետական մակարդակով ընդունել՝ իբրեւ ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային կամ միջհամայնքային շփման լեզու, հարցվածների 67 տոկոսը պատասխանել է ոչ եւ միայն 30 տոկոսն է կողմ եղել, իսկ 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ