ՊՆ նախկին շենքի անօթեւան մնացած բնակիչները փակել են Գեւորգ Չաուշի խճուղիի հարակից փողոցը
ՀասարակությունԳրեթե 100 օր է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերում են բաց երկնքի տակ՝ շարունակելով նստացույցը վրաններում: Նրանք հենց հիմա փակել են շենքի հարակից փողոցը` պահանջելով իրենց խնդրի լուծումը:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 16-ին ոստիկանությունը ներխուժել էր ՊՆ նախկին շենքում ապաստան գտած բնակիչների կեցավայրեր եւ բռնի ուժով դուրս հանել նրանց՝ թողնելով փողոցում: Բարձրացված աղմուկից հետո՝ այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների պետությունը փորձեց լռեցնել՝ այս կամ այն վայրերում անորոշ ժամկետով կեցավայր առաջարկելով: Մի քանիսը համաձայնեցին, մյուսները մնացին տեղում՝ ասելով, որ ոմանց խայտառակ պայմաններ են առաջարկել, ոմանց անհասցե ուղղությամբ ուղարկել, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ