ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը Թրամփ ինչին է պետք Գրենլանդիան Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուր Էսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի «Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ) Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

Ավելի վատ «նիկոլների» մի քանի թեկնածուներ կան. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

— Բրյուսելում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը եւ հաջորդ հանդիպումն արդեն իսկ անոնսավորված է հունիսի 1-ին՝ Քիշնեւում: Ի՞նչ հետեւանքներ կամ արդյունքներ կարող են ունենալ այս փուլում տեղի ունեցող բանակցությունները:

— Հիմնական նպատակը, որի համար ամերիկացիները Նիկոլին բերել են իշխանության, Արցախը՝ Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային հանձնելն է: Սա է այն առանցքային խնդիրը, որը դրված է իր առջեւ: Բայց նա հասկանում է նաեւ, որ եթե ստորագրեց, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», այլեւս ոչ մեկին պետք չէ, եւ նրանով կզբաղվեն նրանք, ովքեր զբաղվում են դավաճաններով: Դրա համար Նիկոլն իրեն պատեպատ է տալիս եւ փորձում է զուգահեռ մի քանի խաղ խաղալ՝ ե՛ւ Մոսկվայի հետ, ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ Բրյուսելի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի: Նրա գալարումները հստակ որեւէ քաղաքականության մասին չէ, որտեղ կարող է լինել երկրի շահի պաշտպանության հարց, այլ միայն դավաճանություն է ու երկրի կործանում: Բայց նա անում է այս ամենը, որպեսզի հնարավորինս ձգի իր մնալը իշխանության գլխին: Դրանով նա լուծում է իր անվտանգության հարցը: Նիկոլականներն ամբողջ Հայաստանով, Սփյուռքով ու Արցախով հասցրել են այնպիսի ատելություն սերմանել իրենց նկատմամբ, որ հետագայում չեն կարող ապրել ո՛չ այստեղ, ո՛չ որեւէ այլ տեղ, որտեղ կա հայկական գաղութ: Այնպես որ, նա միայն ժամանակ է ձգում:

— Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպմանը զուգահեռ՝ իրավիճակը սրվեց սահմանին, ունեցանք մեկ զոհ եւ վիրավորներ: Այս իրավիճակում հաջողվելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ձգձգել որեւէ փաստաթղթի ստորագրումը, թե՞, այդուհանդերձ, օրերի կամ շաբաթների հարց է:

— Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի՝ այն, որն առաջարկում է Ռուսաստանը, թե ինչ առաջարկում է Արեւմուտքը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին: Այսինքն՝ այդ փաստաթղթով նա ամբողջությամբ ծախելո՞ւ է Արցախը, թե՞ ընդունելու է այն տարբերակը, ըստ որի, Արցախի հարցը թողնվում է  ապագա քննարկումների եւ բանակցությունների: Ինչ վերաբերում է սահմաններին, Նիկոլին առաջարկվեց, որ ՀԱՊԿ-ի դիտորդական եւ խաղաղապահ ուժերը տեղակայվեն այդտեղ, նա իր արեւմտյան տերերի հրահանգով՝ հրաժարվեց: Դրա փոխարեն բերեց եվրոպական շպիոններին, ովքեր իրենք են խոստովանում, որ զեկուցում են Ադրբեջանին իրենց տեղաշարժերի մասին: Այն, որ մեր սահմաններն անկայուն են, հենց Նիկոլի ստեղծած իրավիճակն է, որովհետեւ մի կողմից չի կառուցվում սահմանային պաշտպանական մեխանիզմներ, չի ուժեղացվում բանակը, մյուս կողմից էլ, քաղաքական առումով, ասում է, թե Ադրբեջան, դու ես, որ կաս՝ քո տարածքային ամբողջականությունով հանդերձ: Իսկ Ադրբեջանը շտապում է, որովհետեւ Թուրքիայում անկայունություն կա՝ երկրաշարժի հետեւանքով, եւ նաեւ սպասվում են քաղաքացիական բախումներ՝ նախագահական ընտրությունների հետ կապված: Ադրբեջանի մյուս դաշնակից Պակիստանում նույնպես քաղաքացիական պատերազմ է սկսվել: Հաջորդ դաշնակիցը՝ Իսրայելը, այսօր, կարելի է ասել, պատերազմի մեջ է արդեն. արաբական ուժերը շատ հուժկու գրոհում են նրա վրա: Ինչ վերաբերում է Սիրիայի իսլամիստներին, ինչպես հիշում եք, 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք 2-3 հազար զինվոր մատակարարեցին Ադրբեջանին, որոնք կռվում էին նաեւ Ասադի կառավարության դեմ: Հիմա վերջապես հաստատվել է Ասադի կառավարությունը, եւ այն ընդունվում է արաբական բոլոր երկրների կողմից, հրավիրվում է Արաբական պետությունների լիգա եւ այլն: Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանի համար իրավիճակը բարդանում է, եւ իր դաշնակիցները, ովքեր օգնում էին պատերազմում, այսօր չեն կարող օգնել, իսկ վաղը կարող է լինել վիճակն ավելի վատ՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Դրա համար էլ Ադրբեջանը փորձում է այս օրերին ինչ-որ լուծում գտնել, օկուպացնել Հայաստանի մի շարք տարածքներ, ոչնչացնել Արցախը, Սյունիքը, դուրս գալ դեպի Սեւանի ափ եւ այլն: Աշխարհաքաղաքական զարգացումները գնում են Ադրբեջանի դեմ:

— Ներքաղաքական դաշտում թացը չորի հետ այնպես է խառնվել, որ ԱԺԲ-ի կարկառուն դեմքերից Ժիրայր Սեֆիլյանն իր մեկամսյա շրջագայությունից եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից վերադարձել եւ հայտարարում է, որ «պետք է ազգային իշխանություն ձեւավորել»: Ի՞նչ է իրականում կատարվում:

— Ժիրայր Սեֆիլյանը ծառայում է արեւմտյան շահերին, նա եւ ազգային իշխանությունը լրիվ հակադիր հասկացողություններ են: Նույն Բոլթոնը ասում էր, որ Հայաստանը պետք է Արցախը հանձնի Ադրբեջանին: Նրա ծրագիրն այն էր, որպեսզի Հայաստանը խաղաղություն մուրա Ադրբեջանից: Եվ հիմա Սեֆիլյանին խաղացրին այն նպատակով, որ Նիկոլին ցույց տան՝ եթե քեզ վատ պահես, աճեցրել ենք «Նիկոլ-2», կբերենք եւ կդնենք քո փոխարեն: Արդունքում «Նիկոլ-2»-ը շատ ավելի լավ եւ արագ կկատարի իրենց հրահանգները, քան «Նիկոլ-1»-ը, որովհետեւ «վատ պահել» իրենց համար նշանակում է, որ դեռ չի ստորագրել այն, ինչ պետք է ստորագրի, ոչ մի կերպ չի գնում ուղիղ առճակատման ռուսների դեմ, ինչն իրենից պահանջում են եւ չի հանձնում Հայաստանը՝ Թուրքիայի կառավարման տակ: Թեեւ գնում է այդ  ուղղությամբ` գործը տանելով դեպի Արեւմուտք, Թուրքիա, բայց դանդաղ է գնում: Մեկ խփում է նալին, մեկ՝ մեխին: Դրա համար Սեֆիլյանին խաղացնելով՝ ցույց տվեցին սպառնալիք Նիկոլին, որ ավելի արագ շարժվի եւ ավելի հնազանդ լինի ամերիկացիներին: Իհարկե, հնարավոր տարբերակ է, որ Նիկոլին փոխարինեն ավելի վատ «Նիկոլով»: Ընդ որում՝ ավելի վատ նիկոլների մի քանի թեկնածուներ հիմա կան, որոնք ավելի արեւմտյան են, ավելի սորոսական: Ամերիկացիներն ունեն շատ մեծ փորձ այդպիսի «ռակիռովկաների»: Ի վերջո, նրանք կարողացան Նիկոլ բերել, հետեւաբար կարող են նաեւ Նիկոլ հանել ու նրան փոխարինել «Նիկոլ-2»-ով: Շեշտում եմ՝ «Նիկոլ-2»-ը միայն Սեֆիլյանը չէ, կան մի շարք ծրագրեր, մի շարք մարդիկ, ովքեր այսօր փորձում են իրենց ներկայացնել իբրեւ ազգային, գեղեցիկ բառեր են ասում, կուրծք են ծեծում եւ այլն, բայց մենք գիտենք այդ մարդկանց իրական շարժառիթը, եւ թե ում ձեռքի խաղալիքն են:

— Վերջին 5 տարիներին տեղի ունեցածից հետո՝ մի՞թե հնարավոր է, որ նորից սխալվի ժողովուրդն իր ընտրության հարցում:

— Իհարկե կարող է: 5 տարի առաջ ինչպե՞ս սխալվեցին նաեւ այն քաղաքական ուժերը, ովքեր կանգնեցին Նիկոլի կողքին, աջակցեցին, պարում էին փողոցում, իսկ հիմա ասում են՝ մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը: Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի ոչ միայն մենք խոսենք Նիկոլին հանելու մասին, ինչն անհրաժեշտ եւ անքննարկելի  պայման է, բայց նաեւ շատ կարեւոր է խոսել, թե ով է գալու Նիկոլի փոխարեն եւ ինչպիսի ծրագրով: Սա էական նշանակություն կունենա, որովհետեւ եթե  «Նիկոլ 1»-ի փոխարեն գա «Նիկոլ 2», այսինքն՝ ավելի վատ Նիկոլ, կհայտնվենք էլ ավելի վատ վիճակում: Եթե հիմա ինչ-որ արագությամբ գնում ենք դեպի կործանման, ապա այդ արագությունը կարող է ավելի արագանալ եւ հերթական հիասթափությունը ժողովուրդը կապրի: Հետեւապես, պետք է լսել այն քաղաքական գործիչներին, ովքեր չեն սխալվել, ովքեր չեն աջակցել Նիկոլին: ՍԻՄ կուսակցությունն ի սկզբանե եղել է նիկոլիզմին, Նիկոլին եւ իր թայֆային դեմ: Ես` որպես պատգամավոր, երկու անգամ դեմ եմ քվեարկել, որ նա վարչապետ ընտրվի, թեեւ կյանքի սպառնալիք կար այդ պահին: Բայց մեր կուսակցությունն ապացուցել է նախ իր փորձառու լինելը, որ մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում քաղաքականություն, եւ երկրորդ՝ գիտենք ով ով է այս երկրում, եւ կբացահայտենք բոլորի դեմքերը, եթե փորձեն նորից խաբել ժողովրդին: Մենք միշտ եղել ենք մի քաղաքական գծի կողմնակից՝ դա ազգային պետությունն է, որը սերտ դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ:

— Քաղաքական ուժերն ակտիվ վերադասավորումներ են սկսել՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի ՍԻՄ կուսակցությունը եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը:

— Իհարկե, առաջին հերթին պետք է մերժենք ցանկացած թեկնածուի, որը կներկայացնի Նիկոլը, ով էլ լինի: Մյուս կողմից պետք է թույլ չտանք, որ ժողովուրդը նորից խաբվի: Դրա համար այսօր լրջորեն մտածում ենք, թե ինչպիսի ընտրություն առաջարկենք մեր ժողովրդին: Այս առումով սկսել ենք խորհրդակցություններ առաջին հերթին այն կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր գտնվում են մեր Շարժման մեջ: Մի շարք կուսակցությունների հետ արդեն եղել են խորհրդակցություններ, քննարկվել են կոնկրետ անձանց թեկնածություններ, ում կարող ենք աջակցել, պաշտպանել կամ առաջադրել: Բնականաբար, անուններ դեռ չեմ տա, որպեսզի չթիրախավորվեն, ավելին՝ դեռ վերջնական որոշում էլ ընդունված չէ: Կարեւոր է նաեւ, որպեսզի չլինի այն մեխանիզմը, որը Նիկոլենք աշխատեցրին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ 20 եւ ավել թեկնածու ու քաղաքական ուժ մասնակցեցին: Մի մասը գիտակցում էր, որ գնում է` կես տոկոս պոկելու, եւ այն Նիկոլին նվիրելու համար, մյուս մասն էլ հայկական հիվանդությամբ՝ մանկական միամտությամբ տառապելով, թե ինքն այնքան սիրված է ժողովրդի կողմից, որ հեսա կգնա ու կստանա մի հսկայական տոկոս, գնում էին ու ստանում իրենց կես տոկոսը, որն էլի նվիրում էին Նիկոլին: Հիմա շատ կարեւոր է, որ այդ խայտաբղետ թեկնածուները չլինեն, լինի երկու կամ երեք խոշոր միավորումներ, որոնք ունենան իրենց հստակ ծրագիրը, եւ այն ներկայացնեն ժողովրդին: Այդ դեպքում՝ շատ հնարավոր է, որ Նիկոլը պարտվի: Բայց շեշտում եմ՝ կարեւոր է, որ պարտվի այնպիսի ուժերի, ովքեր ոչ թե ավելի կվատացնեն երկրի վիճակը, այլ կլավացնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-Շիբանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top