«Չի կարելի թշնամանալ Ռուսաստանի հետ, դա դիվանագիտական դրսեւորում չի լինի».ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆ
ՄշակութայինԵրկրում տիրող հակառուսական քարոզչության եւ դրա հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի, տնտեսագետ, իրավագետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ կարծիք ունեք հակառուսական այն տրամադրությունների մասին, որ հիմա կա մեր երկրում, եւ եթե այդպես շարունակվի, ի՞նչ հետեւանքներ կունենան:
— Չի կարելի թշնամանալ Ռուսաստանի հետ, դա դիվանագիտական դրսեւորում չի լինի այս իրավիճակում, մանավանդ, որ Ռուսաստանում մենք ունենք Հայաստանի բնակչության չափ Սփյուռք, կարեւոր է հաշվի առնել այդ փաստը.... Բայց նաեւ չի կարելի այն չափով սերտանալ... Ճկուն բազմակողմ քաղաքականություն պետք է վարել...
— Արդյո՞ք մշակույթի մարդը չպետք է արձագանքի երկրում կատարվող իրադարձություններին:
— Պարտադիր է ոչ միայն արձագանքելը, այլ անմիջական առաջնորդ պետք է դառնա երկրի ժողովրդի համար... Մշակույթն ազգի եւ երկրի դիմագիծն է, մշակույթի մարդը՝ այն անմիջական կրողը...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ