Ինչպես հասկանալ իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնելը
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆՆ իշխանության ներկայացուցիչների հետ գործուղումների մեկնելու հետ կապված տեսակետ հայտնեց, թե դրանք որոշ ժամանակ օգնում են:
— Եթե մենք հրաժարվում ենք խորհրդարանական դիվանագիտության գործիքից, ստացվում է, որ հայաստանյան ներկայացուցիչները, օրինակ, ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ, ընդամենը ներկայացվելու էին ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից, այսինքն` սեղանին դրվելու էր միայն նրանց տեսակետը, իսկ իմ ներկայությունն այն առավելությունը բերեց, որ ներկայացվեց իրենց տեսակետի սնանկությունը, ոչ հանրային լինելը: Եթե իրենք են ներկայացնում, ստացվում է, որ միակն ու անկրկնելին իրենց ասածն է, այդ դեպքում ինչպիսի՞ աջակցություն ենք սպասում Ֆրանսիայի սենատորից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ