Սա մշակութային ջարդ է. Զարուհի Մուրադյան Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի Ծառուկյան Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Հաջիզադե Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն 3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակը Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան

Ճիշտ կլիներ, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները լինեին ոչ աշխատանքային. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

Հանդիպում

Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այդ օրը քրիստոնյաները այցելում են իրենց պապերի ու տատերի, ծնողների, քույրերի ու եղբայրների եւ վերջապես` մեր հերոսների շիրիմներին, աղոթում նրանց հոգիների խաղաղության ու հանգստի համար: Սակայն, ամեն ինչ փոխվեց «նոր» Հայաստանում. մեռելոցները դարձան աշխատանքային, եւ որքան էլ եկեղեցին հորդորում է տոնը չխառնել Մեռելոցի հետ, մարդիկ շարունակում են տոն օրերին եկեղեցի այցելել:

Չգիտես ինչու, նույն քրիստոնյաները տաղավար տոներին համառորեն գերեզմաններ այցելելով` ոչ բոլորն են հիշում, որ իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար կարող են պատվիրել քահանաներին, որ իրենց հարազատների անունները հիշատակեն Սուրբ Պատարագի ժամանակ: Ի վերջո, Սուրբ Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, ովքեր հավատով են հաղորդվում, այլեւ` նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Չէ որ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլեւ՝ ննջեցյալների: Տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ Հոգեհանգստյան պաշտոն` բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, եւ պատարագի մեջ, Աստծու առջեւ, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Այս մասին «Իրավունքը» զրուցել է Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵՂԻՇԵ քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Տեր հայր, ոմանք համառորեն պնդում են, թե տարին չլրացած հանգուցյալի շիրիմին պետք է տոն օրով գնալ, ավելի վաղ հանգուցյալներին` տոնին հաջորդող օրը: Ի՞նչ կասեք տարիներ շարունակ արմատացած այս իներցիայի մասին:

— Իրականում այդպիսի կանոն չկա: Հին եւ նոր ննջեցյալների դեպքում տարբերություն չկա: Ննջեցյալներին այցելում ենք երկուշաբթի օրը, այսինքն` բուն տաղավար տոնի հաջորդ օրը, որը եկեղեցու կողմից սահմանված է` որպես ննջեցյալների հիշատակության օր կամ Մեռելոց: Հիմա հնուց եկած` թե՛ սովետի ժամանակներից, թե՛ ավանդաբար, թե՛ թյուրիմացաբար մարդիկ կան, որոնք նայում են իրենց հարմարությանը եւ շաբաթ կամ կիրակի են գնում: Երեւի, պետք է այս առումով քարոզչությունն ավելացնենք, որպեսզի բոլորը տեղեկանան այդ մասին եւ փորձեն առաջնորդվել եկեղեցու կողմից սահմանված կարգ ու կանոնով: Ամեն դեպքում, գոնե նրանք, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են կամ անդամ են, իրենց համար եկեղեցու սահմանած օրենքները կամ կանոնները պետք է կարեւորվեն:

— Պարզ քրիստոնյայի համար բավական բարդ իրավիճակ է, որովհետեւ կառավարությունը աշխատանքային է դարձրել մեռելոցների օրերը, եւ դժվարություններ են առաջանում` պահել այդ կանոնները: Ունենք ընդամենը 5 տաղավար տոն, որոնց հաջորդում են մեռելոցները, մի՞թե ճիշտ չէր լինի, որ դրանք լինեին ոչ աշխատանքային:

— Իհարկե, ճիշտ կլիներ, որ լիներ ոչ աշխատանքային, մի ժամանակ հենց այդպես էլ կար: Բայց հետագայում այդ երկուշաբթի օրերը, որոնք սահմանված էին ոչ աշխատանքայիննոր ժամանակներում, նորից դարձան աշխատանքային: Լավ կլիներ, որ լինեին այդ օրերը ոչ աշխատանքային, որպեսզի մարդիկ` առանց ինչ-որ զարտուղի ճանապարհների, հանգիստ կարողանային այցելել իրենց ննջեցյալներին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեին: Տարվա մեջ 5 ոչ աշխատանքային օրով տնտեսական ցնցումներ չէին լինի, եւ դրանով կհարգվեին նաեւ քրիստոնյա այն մարդկանց կրոնական զգացումները, որոնք մեծամասնություն են եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Ամեն դեպքում` հունվարի 7-ը` Սուրբծննդյան հաջորդ օրը, կարծես թե, ոչ աշխատանքային է հիմա, իսկ մնացած 4 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները աշխատանքային են:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը հիմնվելով «Խղճի ազատության» օրենքի վրա` տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը դարձրել էր ոչ աշխատանքային, ավելի ճիշտ` վերաբաշխել աշխատանքային օրը եւ մարդկանց հնարավորություն ընձեռել, որ` առանց աշխատանքի համար սահմանված նորմերը խախտելու` այցելեն իրենց հանգուցյալներին: 2008 թվականից մինչեւ 2018 թվականն անխափան կերպով այդ կարգը գործել է, եւ մեռելոցներին աշխատանքային օրերը տեղափոխում էին: Ժամանակին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է օրինակ բերել, որ անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորություն է ընձեռվել քրիստոնեական տոների օրերին, երեք օր ազատ լինել եւ իրենց տոնակատարությունը նշել: Իսկ պարսկական իշխանության ժամանակ Երեւանի խանն անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել էր, որ թույլ էր տալիս մեռելոցներին, եկեղեցական տոների ժամանակ ազատ լինել այդ օրերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Սա մշակութային ջարդ է. Զարուհի ՄուրադյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի ԾառուկյանԱրհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում«Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԲա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակըՍա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականությունԻնչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալԶգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասինՊուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովինՆիկոլ Փաշինյանի էվոլյուցիանՏիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազենիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top