ՄԻՊ թեկնածուն երեք անգամ էլ ժպտում է, երբ լրագրողները հարցնում են 15 այրված զինվորների մասին. Բաբայան
ՆերքաղաքականԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Անահիտ Մանասյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում երեք անգամ էլ ժպտում է, երբ լրագրողները հարցնում են 15 այրված զինվորների մասին: Այս դրվագը նկատել է «Հանրային ազդարար» ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ, ում գնահատմամբ՝ նա հատուկ է այդպես վարվում: