Այս ամենը վերջ ունի եւ ՔՊ-ականները պատասխան են տալու հայ ժողովրդին. Գայանե Ներսիսյան
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ գնահատմամբ՝ 2018 թվականի ողբերգական սխալից հետո՝ մեր ժողովուրդն ականատես է լինում անվերջանալի թատերական ներկայացումների, որոնք ուղեկցվում են զարհուրելի ողբերգություններով:
- Ցավալիորեն, որոշ մարդիկ դեռ չեն կռահում, որ չարի իշխանությունն իր կատարած բոլոր հանցագործություններն ուղեկցում է շոուներով, որպեսզի շեղի մեր ժողովրդի ուշադրությունը: Զուգընթաց իշխանությունը բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով շարունակում է հայ ժողովրդին զրկել իր լավագույն զավակներից: Փետրվարի 9-ին ՔՊ-ականները ներկայացրեցին հաջորդ շոուն՝ զրկելով անձեռնամխելիությունից մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկին՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Այլեւս ոչ մի բանից չենք զարմանում, այս անգամ էլ կենսագրություն չունեցող գործակալների խմբակը՝ գլխավոր գործակալ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, փորձ են կատարում զրկել հազարավոր հայ մարդկանց՝ անսահման հոգատար, հայրենասեր, բացառիկ բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի օգնությունից: Արմեն Չարչյանին սպասում են նրա հազարավոր հիվանդները: ՔՊ-ականները պետք է գիտակցեն, որ այս ամենը վերջ ունի եւ իրենք պատասխան են տալու հայ ժողովրդին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ