Թշնամուն օգնելը անբարոյականություն եւ պետական դավաճանություն է. Ռազմիկ Գեւորգյան
ՆերքաղաքականԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ Հայաստանի կողմից իրականացված քայլերի ու առկա արձագանքների մասին «Իրավունքը» զրուցել է պահեստազորի փոխգնդապետ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
— Այս օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել, թե արդյոք ճիշտ էր Հայաստանից փրկարարներ ուղարկել Թուրքիա, երկրի ղեկավարի մակարդակով ցավակցություն ու զորակցություն հայտնել Էրդողանին ու թուրք ժողովրդին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս ամենին:
— Նախ՝ իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Իրանի եւ Սիրիայի բարեկամ ժողովուրդներին, հատկապես մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, բարեկամներին ու հարազատներին: ՀՀ ներկայիս թրքասեր, հայասպան իշխանությունները՝ թուրք Նիկոլի գլխավորությամբ, ցավակցելով եւ հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելով Թուրքիա՝ գործեցին հերթական թշնամական եւ դավաճանական քայլը՝ սեփական ազգի ու պետության նկատմամբ՝ ի շահ մեր թշնամի՝ իրենց բարեկամ Թուրքիայի: Սա ոչ այլ ինչ էր, քան պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ուրացում ու ժխտում: Ազգադավ Նիկոլը եւ «Քեմալական պարտյանկեքը» (ՔՊ) ուրացան թուրքի ձեռքով ցեղասպանված 1,5 միլիոն անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, անարգեցին ու արհամարհեցին Ցեղասպանությունը վերապրածներին, նրանց ժառանգներին, 108 տարի Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործին լծված, նույնիսկ իրենց կյանքը զոհաբերած մեր սփյուռքահայերին եւ թքեցին այն պետությունների երեսին, որոնք անտեսելով սեփական երկրի շահերը` հանուն արդարության ընդունել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Կրկին խայտառակելով հայերին եւ Հայաստանի Հանրապետությանը՝ «Քեմալական պարտյանկեքը» (ՔՊ) նաեւ վերջնականապես պղծեցին եւ ուրացան Եռաբլուրում հանգչող եւ ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում իրենց կյանքը տված հերոսների արյունն ու հիշատակը՝ վերահաստատելով իրենց թրքաբարո դիրքորոշումը, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի, որ Արցախը Ադրբեջան է եւ 30 տարի օկուպացված է եղել մեր կողմից: Մեր հերոսներին փաստացի դիտարկելով ահաբեկիչներ եւ օկուպանտներ՝ այսօր օգնություն են ցուցաբերում նրանց սպանած թշնամուն:
— ՔՊ-ականներն այս քայլը մեկնաբանում են հումանիզմի դրսեւորումներով, թե այստեղ բանալի բառը «մարդն» է, որին փրկելու համար Հայաստանից օգնություն է ուղարկվել…
— Ես չեմ խղճում թշնամուս, ի՞նչ տարբերություն՝ թշնամիդ այսօր կսատկի բնական աղետից, թե՞, օրինակ, հայերի, քրդերի կամ հույների կողմից արձակված գնդակից կամ արկի պայթյունից: Ի՞նչ մարդասիրություն մի ազգի հանդեպ, որը ցեղասպանել եւ առ այսօր ցեղասպանում է քո ազգին: Հիշենք Էրդողանի 2020 թվականի հայտարարությունը, որտեղ նշում էր, թե այսօրվա հայերը 1915 թվականի թուրքական յաթաղանի վրա մնացած մսի կտորներն են, որոնցից պետք է վերջնականապես ազատվել, այսինքն՝ բնաջնջել: Մարդասիրություն իրականացնում են մարդկանց հանդեպ, ոչ թե ցեղասպան, արյունախում վիժվածքների: Թշնամուն օգնելը՝ անբարոյականություն եւ պետական դավաճանություն է: Հետեւաբար, նրանց օգնություն տրամադրելու որոշում կայացնողը (թուրք Նիկոլը), հրաման տվողը (ՆԳ նախարար, Փրկարար ծառայության պետ) եւ կատարողները (փրկարարները) հայ ազգի թշնամիներն են՝ բառի ամենաբուն իմաստով: Ի՞նչ հումանիզմ, արդեն երկու ամիս է Արցախը եւ 120 հազար արցախահայությունն օկուպացված են նույն թուրքի ու ադրբեջանցու կողմից (վստահ եմ՝ թուրք Նիկոլի եւ իր «Քեմալական պարտյանկեքի» համաձայնությամբ), որեւէ քայլ արվե՞ց, որեւէ հումանիտար օգնություն կամ փրկարար ուղարկվե՞ց Արցախ, իհարկե՝ ոչ: Առ այսօր Նիկոլի կողմից նվիրաբերված Արցախից, ՀՀ օկուպացված ու զավթված եւ հայկական բանակի կողմից անտերության մատնված տարածքներից դեռ դուրս չեն բերվել հարյուրավոր հայորդների մարմիններ եւ մասունքներ: Այսօր անթաղ ու անարգված հերոսների երկիրը օգնում է նույն հերոսներին սպանած թշնամի պետությանը: Թուրքիա մեկնած եւ ինձ համար այսուհետ ազգի թշնամի հանդիսացող փրկարարները թող գիտակցեն, որ փրկում են, ասենք, «Գորշ գայլերի» խմբավորման անդամին կամ նրա ընտանիքին, բայրաքթարի, ԱԹՍ-ներ արտադրող գործարանի գլխավոր ինժեներին ու նրա ընտանիքին, թուրք զինվորականին ու վարձկանին, ովքեր լցրեցին Եռաբլուրը մեր մատղաշ սերնդով եւ, վաղը ոտքի կանգնելով՝ կրկին ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի արդիականացնեն բայրաքթար-ԱԹՍ-ները ու զենքը ձեռքներին կրկին գլխատելու ու սպանելու են մեր ծերերին, կանանց ու երեխաներին: Սա նույնն է, որ տունդ մարդասպան մտնի, սպանի ընտանիքիդ, հետո դատապարվի ցմահ ազատազրկման, ու դու ծանրոցով գնաս նրան տեսակցության կամ իմանաս նրա ընտանիքն ինչ-որ խնդիրներ ունի, գնաս օգնություն ցուցաբերես: Կամ՝ առավել եւս, փաստաբաններ վարձես, որպեսզի տվյալ մարդասպանին կալանքից ազատես:
— Այս հարցում իշխանությունը մենակ չէ, համացանցում գտնվեցին մի շարք հայեր, ովքեր եւս ակտիվ քարոզում էին, թե չի կարելի անգամ թշնամու դժբախտության վրա ուրախանալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքներին:
— Այն հայերը, ովքեր ցավում են ու ցավակցում, ովքեր քարոզում են չուրախանալ թշնամու դժբախտությամբ, հավանաբար մոռացել են, որ մեր տղերքի 90 տոկոսը զոհվեցին հենց թուրքական բայրաքթարներից ու հատուկ ջոկատայինների եւ վարձկանների կրակոցից: Մոռացա՞ն Քարվաճառում թուրքի ձեռքով գլխատված երկու 14-ամյա երիտասարդներին, մոռացա՞ն 80-ն անց հայ պապիկին, ում ծեծելով, ստորացնելով, նսեմացնելով, ծաղրուծանակի ենթարկելով, խոշտանգելով տանում էին եւ վերջում դաժանաբար սպանեցին, մոռացա՞ն մեր երկու զինվորականներին, ովքեր ՀՀ դրոշներով փաթաթված գնդակահարվեցին ցեղասպան Նիկոլի կողմից հանձնված զորամասի շարահրապարակում, մոռացա՞ն մեր հարյուրավոր զինծառայողների, հատկապես կին զինծառայողների հանդեպ իրականացված անմարդկային կտտանքներն ու դաժան սպանդը, մոռացա՞ն պատերազմից հետո Բաքվում կայացած շքերթը, որի ժամանակ ցուցադրվում էր Նիկոլի կողմից նվիրած եւ թշնամու կողմից առգրավված ու զավթված ռազմական գույքն ու տեխնիկան, մոռացա՞ն Բաքվում ստեղծված ծաղրի թանգարանը, որտեղ մանկահասակ երեխաները խեղդում էին հայկական համազգեստ հագած մանեկեններին, մոռացա՞ն, որ Ադրբեջանի դպրոցներում գետնի վրա էր փռվում ՀՀ դրոշը, եւ երեխաները դասարան մտնելիս ոտքերը մաքրում էին այդ դրոշի վրա, մոռացա՞ն, որ ադրբեջանական դպրոցներում երեխաներին դեռ ցածր դասարաններից քարոզվում է թշնամանք հայ ազգի նկատմամբ, եւ հակահայկական դասընթացներ են անցկացվում: Եվ վերջապես՝ մոռացա՞ն, որ 1915 թվականին նույն թուրքը յաթաղանով բացում էր հղի հայ կնոջ փորը եւ սրի էր քաշում դեռ չծնված հայի պտուղը ու ցնծում էր:
— Ի դեպ, Էրդողանը հանդիպել է Թուրքիա մեկնած ադրբեջանցի որոնողափրկարարներին եւ շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին ու ադրբեջանցի ժողովրդին՝ աջակցության համար: Նա մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիներն իրենց հետ են այս ծանր պահին, ինչպես իրենք էին իրենց եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Բնական է, որ Էրդողանը հայ ազգին շնորհակալություն չէր հայտնի, բայց իրականում նա Ադրբեջանին ու ադրբեջանցիներին շնորհակալություն հայտնելով՝ ի նկատի է ունեցել նաեւ թուրք Նիկոլին ու «Քեմալական պարտյանկեքի» աղբակույտին, որովհետեւ այլեւս ապացուցված փաստ է, որ 2020 թվականի պատերազմը եւ նրա ելքը եղել է նախապես ծրագրավորված Էրդողան-Ալիեւ-Նիկոլ եռյակի կողմից, ինչի արդյունքում հանձնվեց Արցախը եւ մի շարք տարածքներ ու բնակավայրեր Հայաստանի Հանրապետությունից: Սպանվեց մի ամբողջ սերունդ, եւ կազմաքանդվեց 30 տարի տարածաշրջանում լավագույնը ճանաչված հայկական բանակը: Հետեւաբար, այս շնորհակալական խոսքն ուղղված է նաեւ ՀՀ թուրքական իշխանությանը:
— Ո՞ր դեպքում Դուք կներեք թուրքին…
— Ես, լինելով սասունցի եւ թուրքի կողմից ցեղասպանված չորս մեծ գերդաստանների ժառանգ՝ կկարողանամ ներել թուրքին միայն այն դեպքում, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ներողություն կխնդրի հայ ժողովրդից, կվճարի արյան գինը եւ կվերադարձնի մեր պատմական Հայրենիքը: Բայց քանի որ այս ամենը գրեթե իրատեսական չէ, ուստի՝ թուրքը եղել է, կա ու կմնա իմ ու իմ ժառանգների թշնամին: Իսկ թշնամուն չեն խղճում, այլ ցնծում են նրա սատկելով: Սա Աստծո պատիժն է արնախում թուրքերի նկատմամբ, ուստի՝ ոչինչ չեմ ավելացնի, քանի որ Աստծո գործերն անքննելի են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ