Լեռնադահուկային սպորտի միջազգային մրցումներին կմասնակցեն 44-օրյայի մասնակիցներ Էրիկ Գրիգորյանը եւ Տիգրան Գրիգորյանը
ՍպորտՀայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիան տեղեկացնում է, որ իրենց թիմն այսօր մեկնել է Իրան՝ մասնակցելու լեռնադահուկային սպորտի միջազգային մրցումներին: Թիմում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Էրիկ Գրիգորյանը եւ Տիգրան Գրիգորյանը:
«Հաջողություններ մեզ: Մենք գիտենք, որ մեզ քաջալերողները շատ-շատ են», - ասված է ֆեդերացիայի հրապարկման մեջ: