Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի Կենտկոմի մեդալով
ՍԻՄ - Գլխավոր լուրեր«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միություն» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի հուշամեդալով` «ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակի առթիվ»։
Մեդալն ու վկայականը՝ ստորագրված ՌԴ Կոմկուսի Կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովի կողմից, հանձնել է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։ Շնորհումը տեղի ունեցավ այսօր կայացած «ԽՍՀՄ-100. Դասեր պատմությունից և ապագայի կանխատեսում» կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էր «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կողմից։
Ինչպես ասաց Է.Ղազարյանը, սա գնահատականն է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ուղղությամբ Հ.Բաբուխանյանի հետևողական աշխատանքին։ Այս առումով 2022թ հատկապես հարուստ էր բազմաթիվ միջոցառումներով, ելույթներով, հոդվածներով։
Ի պատասխան՝ Հ.Բաբուխանյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ Կոմկուսի Կենտկոմին և անձամբ ընկեր Զյուգանովին նման բարձր և պատվավոր մրցանակի համար։
«Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միութենական շարժման» մամուլի ծառայություն