Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը 3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համար OnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը 3 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուց Apple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելու Աստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշանները Մի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման Իտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-Futbol Միրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներում Վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն

Խցանումներն արհեստածին բնույթ են կրում, ձեր զարդարանքը գիշերն արե՛ք. Մանրիկյան

Հանդիպում

Դուրս է եկել տանից եւ այդպես էլ տեղ չի հասել… Այս արտահայտությունը վերաբերում է ոչ թե մի քաղաքացու, այլ բոլոր երեւանցիներին, ովքեր օրվա մի զգալի մասը սկսել են անցկացնել ո՛չ ավել, ո՛չ պակաս երթեւեկության խցանումների մեջ: Խնդիրը դարձել է նույնքան անլուծելի, ինչպես հայկական ու արցախյան հարցն է, միայն թե այս դեպքում՝ չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ էլ մոսկովյան լուծման գոնե առաջարկվող տարբերակ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

- Ի վերջո, որեւէ լուծում կամ տրամաբանական բացատրություն ունի՞ այն, որ երեւանյան խցանումները դարձել են պարտադիր ու անխուսափելի:

- Ստեղծված իրավիճակն, իսկապես, շատ մտահոգիչ է: Ինքս, որպես Երեւանի բնակիչ եւ վարորդ, ամեն օր առնչվում եմ խցանումներին: Կարծում եմ՝ այդ խցանումները  արհեստածին բնույթ են կրում: Մասնավորապես՝ վերջին օրերի խցանումները կապված են Ամանորին ընդառաջ քաղաքը զարդարելու հետ: Ինձ համար սա անընդունելի է: Ամբողջ առաջադեմ աշխարհի երկրներում նմանատիպ զարդարանքներն անում են հիմնականում երեկոյան ուշ ժամերի, որպեսզի չխաթարեն քաղաքացիների անդորրը եւ անցուդարձը: Սակայն մեզ մոտ ամենածանրաբեռնված ժամերին, ինչպես տեսնում եք, կատարվում է նման զարդարանքների աշխատանքներ, ինչի համար փակվում են կենտրոնական փողոցներ եւ առաջացնում խցանումներ: Երեւանի ավագանու վերջին նիստերից մեկի ժամանակ քննարկվում էր, թե գովազդային կազմակերպությունների կողմից գովազդային վահանակների տեղադրման ժամանակ առաջանում են երթեւեկության խցանումներ: Երեւանի ավագանու շատ անդամներ դժգոհում էին, թե գիշերվա ժամերին թող տեղադրեն եւ այլն: Հիմա էլ ես եմ ասում՝ ձեր զարդարանքը գիշերն արեք, ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանն իրականացնում այդ աշխատանքներն այնպիսի ժամերի, որն ամբողջությամբ կաթվածահար է անում երթեւեկությունը: Սա շատ ցավալի իրավիճակ է:

- Խնդիրն այն է, որ զարդարելուց հետո էլ հարցը չի լուծվելու, հիմա էլ մարդիկ զարդարված փողոցներում են մնալու խցանումների մեջ, որովհետեւ կա նաեւ ճանապարհների ու էստակադաների պակաս: Ի՞նչ կասեք այս մասին:

- Գրեթե 4 տարի է բարձրաձայնում ենք, որ Կրկեսի մոտ, «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ էստակադաների անհրաժեշտություն կա: «Հայրենիք» կինոթատրոնի մոտ պետք է կառուցվեր էստակադայատիպ անցում: Անգամ Արթուր Մեսչյանը, որն այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, հպարտորեն մակետ էր ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի այն, նաեւ մամուլում մոտավոր նկարները արտացոլեցին: Սակայն, այդպես էլ էստակադաներ չկառուցվեցին: Այո՛, իրավացի եք, հիմնական պատճառը, որ այսօր խցանումներ ունենք, ցավոք, նաեւ այն է, որ քաղաքային մարմինն այս առումով դեռ  կաղում է: Շուտով կքննարկենք 2023 թվականի բյուջեն, կտեսնենք, թե արդյոք նախատեսված են էստակադաների կառուցում, թե՝ ոչ, որպեսզի բեռնաթափենք այնպիսի բանուկ խաչմերուկներ ինչպիսին են այն հատվածները, որոնք արդեն նշեցի:

- Փաստորեն, կարճաժամկետ լուծում այս հարցը չունի՞ եւ պետք երեւանցին շարունակի սպասել, ինչպես անհույս սպասում է խոստացված Աջափնյակի մետրոյի կայարանի՞ն:

- Էլի եմ շեշտում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, մասնավորապես իմ կողմից 4 տարի անդադար էստակադաների կառուցման հարցը բարձրաձայնվել է: Անգամ մեր խմբակցության կողմից առաջարկ է եղել, որ Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի մեջ ներառվի Կրկեսի, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, Դավիթաշենի կամուրջից դեպի Կոմիտասի պողոտա իջնող հատվածում էստակադաներ կառուցելը, որտեղ միշտ խցանումներ են լինում: Բայց, ցավոք, սայլը տեղից չի շարժվել: Իսկ խնդիրները ավելանում են, որովհետեւ օրեցօր Երեւանում ավտոմեքենաներն են շատանում: Պետք է օրհասական լուծում տրվի, նոր ճանապարհային հանգույցներ եւ էստակադաներ կառուցվեն: Մինչդեռ այս պահին նմանատիպ լրջագույն ծրագրեր չկա: Հուսամ, որ 2023 թվականի բյուջեում գոնե կտեսնենք նմանատիպ ծրագրեր, մոտակա մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի:

- Երեւանցիները շարունակում են դժգոհել նաեւ տրանսպորտի վատ աշխատանքից: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու-երկու մեկնել էին Լեհաստան՝ MAN Truck & Bus SE ընկերության հրավերով, որպեսզի այդ  գործարանից նոր ավտոբուսներ ձեռք բերեն: Ի՞նչ հույսեր կան այս առումով:

- Հարցի լուծում կլինի միայն միասնական ցանցի ներդրմամբ, որը կներառի մետրոպոլիտենը եւ կունենանք երկու-երեք նոր կայարաններ: Այդ դեպքում կկարողանանք նաեւ բեռնաթափել Երեւանը: Հավատացեք, միայն ավտոբուսներ ներկրելով՝ այդ հարցը լիարժեք լուծում չի ստանալու: Ընդամենը որոշակի լուծում է ստանալու՝ այն էլ որոշակի ժամանակով: Կարող ենք ներկրել, օրինակ, 700-800 ավտոբուս, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է բերելու մեր ճանապարհներին: Ճիշտ է, մասնագետներն ասում են, թե ավտոբուսներ ներկրելով ՝ զուգահեռաբար ավելի կքչանան գազելները կամ ավելի փոքր տարողությամբ ավտոբուսները, սակայն էլի եմ ասում՝ տրանսպորտային հարցի լուծումը տեսնում եմ միասնական ցանցի ներդրմամբ: Սա է իմ պատկերացումը տրասնպորտային բարեփոխման հետ կապված, իսկ մնացածը կապրենք, կտեսնենք, մոտակա ժամանակներս ամեն ինչ պարզ կդառնա: Ամեն դեպքում, արդարացի են քաղաքացիների բողոքները: Ոււղղակի շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, որ այսքան դիմանում են: Ինչքա՞ն կարող են մարդիկ ամեն անգամ լսել, թե «էլի համբերեք», «մի քիչ էլ դիմացեք»: Արդեն չորս տարի է համբերում են ու սպասում տրանսպորտի բարեփոմանը, որը շատ դանդաղ է տեղի է ունենում, եւ այն էլ ոչ լիարժեք է քանի որ չի ներառում մետրոն ամբողջությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համարOnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը3 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուցApple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելուԱստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշաններըՄի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանմանԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՄիրզոյան Արոյի հայտարարությունը շոկ է առաջացրել արեւմտյան դեսպանատներումՎարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտենՆիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր ՄանասյանԱմենաթանկ սմարթֆոնը ձախողել է ամրության թեստըԽելացի կնոջ 3 նշան, ով գրավում է բոլորինԻրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. New York TimesԱհա՝ որոնք են կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանիApple-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր iMac-ըՀոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասինՆիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհովՄեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ ԱսատրյանինՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներՈչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՀրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասինՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկՀայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրըԳտնվել է Նիկոլի չունեցած իզմըՀետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔԻլոն Մասկը դիմել է կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալԲլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ ՄալյանՄանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Մի քանի անգամ փորձել ենք փախնել, չի ստացվել, կատաղած շներին բաց էր թողնում վրեքս». աշխատանքային շահագործում և բռնության ճիրաններումԹրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաԻնձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա ՀակոբյանՄոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top