Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին Վերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ Պեսկով Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանից Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը Նախորդ տարի ՀՀ շուկա է մուտք գործել 5 նոր ավիափոխադրող. ՏԿԵ նախարար (տեսանյութ) Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերով Տրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնել Մեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է Գլենդելում

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Մշակութային

Վերջերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հեղինակած՝ «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Տիկին Դեմիրճյան, «Հայկ Նահապետ» գիրքը գրելիս օգտվել եք պատմական աղբյուրներից, կմանրամասնե՞ք:

— Պետք է ասել, որ մեր ամբողջ միջնադարյան գրականությունը մինչեւ 13-րդ դար (Վարդան Այգեկցի, Վարդան Արեւելցի) գրեթե նույնությամբ կրկնում է Խորենացու պատումը: 10-րդ դարի վրաց հեղինակ Լեոնտի Մրովելին, այս իմաստով, նորություն է: Բացի ահեղ ճակատամարտից՝ նա հիշատակում է Հայկի կրտսեր յոթ եղբայրներին, որոնցից Քարթլոսը դիտվում է վրացիների, իսկ մյուսները՝ կովկասյան ցեղերի առաջնորդներ: Կովկասը, ըստ 19-րդ դարի հեղինակ Արսեն Բագրատունու, մեծ ճակատամարտում զոհվում է, սակայն Կովկասյան լեռների՝ նրա անունով կոչվելը ցույց է տալիս, որ այդ հսկան արդեն իսկ եղել էր «աշխարհի ծայրի» լեռներում եւ մեծ հռչակ ձեռք բերել տեղաբնիկների մեջ:

Ինքը՝ Խորենացին, իր պատմությունը քաղել է Մար Աբաս Կատինայի մատյաններից: Ծագումով ասորի այս պատմիչը դեռեւս 1-ին դարում Վաղարշ թագավորի հրամանով գնացել էր Պարսկաստան՝ գրավոր դիվանները ուսումնասիրելու եւ ծաղկաքաղ արել հայոց պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից: Խորենացին, Մար Աբասից մեջբերելով, ասում է, որ Հայկը հայրենիք վերադարձավ Բաբելոնի աշտարակի կործանումից հետո, որից կարելի է եզրակացնել, թե Հայկը պետք է անպայման մասնակցած լիներ աշտարակաշինությանը: Երբ սկսեցի լուրջ հետազոտությունները, տեսա, որ շինարարությունը տեւել է 43 տարի: Այսինքն` հայերի երեք սերունդ՝ Հայկի պապը եւ հայրը, նույնպես աշխատել են Բաբելոնի աշտարակի վրա: Ինձ համար հրաշալի հայտնություն դարձավ այն, որ Հայկը եղել է աշտարակի աշխղեկը, ղեկավարել կառուցման ընթացքը: Այդ ամենը ես ներառել եմ հերոսապատման մեջ՝ ցույց տալով, որ հենց այդտեղից՝ քար-աղյուս տարբերակումից է սկսվել Հայկի եւ Բելի խոր տարանջատումը, այսինքն՝ Բելի անմիտ միջամտությամբ քարը փոխարինվել է հում աղյուսով, որից էլ աշտարակը փլվել է՝ մեծաթիվ մարդկանց թաղելով փլատակների տակ: Այդ պատճառով էլ առաջին գլուխը կոչել եմ «Բաբելոնի աշտարակը», իսկ երկրորդը` «Հայկի հաղթանակը»:

Գրքում փորձե՞լ եք Հայկ Նահապետի կերպարին հաղորդել ժամանակակից տարրեր:

— Նպատակային չեմ մտածել, բայց կարծես ինքնաբերաբար ստացվել է: Իմ գրքում Հայկը ե՛ւ շատ հին, ե՛ւ արդիկան կերպար է: Բառապաշարի հերոսականությամբ ու վերամբարձ ոճով նա անցյալի իդեալականացված մարդու խտացումն է, բայց նաեւ երեսիդ շնչող, կենդանի կերպար է՝ կերտված «միս ու արյունից»: Օրինակ՝ թե ինչպիսի ամուսին էր կամ ինչպիսի հայր ու պապ, այսօր էլ կտեսնենք նահապետական մեր ընտանիքներում, քանի որ բոլոր հայր ու պապերի նման Հայկն էլ խրատում է որդիներին, տագնապում թոռների համար, մեծարում նվիրյալ կնոջը: Իսկ ինչպիսի՞ զորավար էր: Խորենացին մեկ նախադասությամբ ասում է՝ եռանկյունաձեւ շարեց զորքը: Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է լիներ եռանկյան գլուխը, ո՞վ պետք է իր վրա վերցներ ամենածանր հարվածը: Իհարկե, ինքը՝ Հայկը... Անցյալի համար սա թվում է սովորական ճշմարտություն, իսկ հիմա՞… Կամ՝ Հայկն իր որդիներին կանգնեցրեց կողքին, որ միասին վահան դառնան մյուսներին: Կրկին հարց է ծագում. իսկ հիմա՞… Երրորդ կարեւոր դիտարկումը. մինչեւ նետի հարվածին հասնելը՝ հայկյանները պետք է կռիվ տային թուր ու նիզակով: Իսկ ինչի՞ց էին ձուլված թրերը, որ դիմացան ահռելի զորքի հարձակմանը: Իհարկե, երկաթից: Սա բոլորիս համար հայտնություն է, որ բրոնզի դարում Հայաստանում երկաթ էին ձուլում: Ուստի՝ պատահական չէ, որ Հայկը շտապում է իր պապերի երկիր, որպեսզի տեր կանգներ դարի մեծագույն հայտնագործությանը: Այստեղ նա, իրոք, «ժամանակակից» մարդ է, քանի որ գնահատում է դարբինների գտած նորությունը, այժմյան բառով ասած՝ տեխնոլոգիան, եւ հաղթում հենց դրանով: Սկսած գյուտարարությունից, դարբնությունից, կրակի քուրայից ու ջերմությունից՝ ամեն ինչ գրքում տրված է պատճառաբանված ու մատչելի լեզվով,  որպեսզի դպրոցականներն էլ կարդան, հետաքրքիր լինի եւ կենդանի տեսնեն պատկերը:

Ժողովրդի մեջ նման հերոսությունն ամրապնդելու համար շատ ընթերցողներ առաջարկում են, որ գիրքը մտցվի դպրոցական ծրագիր: Մեր իրականության մեջ Դուք տեսնո՞ւմ եք Հայկի կերպարով եւ մտածելակերպով առաջնորդի:

— Միգուցե հետո երեւա, բայց այսօր, ցավոք, չեմ տեսնում... Ես նույնիսկ չեմ տեսնում այն դերասանին, որը կկերտի այդ կերպարը, եթե որոշեն ֆիլմ նկարահանել:

Իսկ Բելի կերպարում տեսնո՞ւմ եք:

— Ամենուրեք Բելն է: Եթե կարդան գիրքը, կտեսնեն, թե Բելի խարդավանքները որտեղից են սկսվում: Ինչպես Խորենացին է գրում. «Ընկերոջ փոր թափելը հերոսություն էր դիտվում…»: Բելը հենց այն կեղծիքի մթնոլորտն է ստեղծում, որը հիմա կա մեր Երկիր մոլորակում: Աշտարակից անընդհատ մարդ էր սայթաքում-ընկնում, եւ պարզվում էր, որ բոլոր սայթաքողները Բելի չսիրած մարդիկ էին…

-Ի՞նչ կարևոր ուղերձ կա գրքում, որ կուզենայիք շեշտել:

-Միասնական լինելու, միասնաբար պայքարելու պատգամը, որ գրքում ոչ թե խոսք է, այլ համատեղ մտորելու և գործելու ընթացք, և որը սկսվում է ամենապարզ՝ հայր-որդի, պապ-թոռ հարաբերություններից: Հայկը, խոր հոգեբան լինելով, իր որդիների ու թոռների հաջողություններին հետևում է ոչ թե ուղղակի, այլ հեռվից, նույնիսկ՝ թաքուն: Նա ուրիշների բերանով է տալիս խորհուրդները, ուրիշների կողմից հղում դիտողություններն ու գովասանքները, որ երիտասարդները ո՛չ ընկճվեն, ո՛չ էլ ավելորդ գոռոզանան: Նա Բելի դեմ խոսելիս ժողովականների մոտ աստվածային կերպար է ստանում, որովհետև մեջքով զգում է իր Արամանյակ որդու սպասողական հայացքը: Նա բազկամարտի ժամանակ հաղթում է այդ նույն Արամանյակ որդուն՝ ցույց տալու, որ կանգնած է բոլոր որդիների թիկունքին, բայց խոստովանում է, որ որդին էլ հաղթեց իրեն, երբ մեջտեղ բերեց երկսայրի թրեր կռելու գաղափարը: Մի խոսքով՝ հարգանք, միմյանց կարծիքներ լսելու ունակություն, միմյանցով հզորանալու ցանկություն:

-Շնորհանդեսի ժամանակ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց, թե ինչ չեն արել պատմաբանները, անում են բանասերները: Ի՞նչ կասեք այս առթիվ:

-Շատ շնորհակալ եմ նման գնահատականի համար և կասեմ, որ պատմական երկար դարերի ընթացքը գեղարվեստը կարող է տալ կարճ պատումներով, քանզի արվեստն ունի ընդհանրացնող մեծ ուժ: Ինքս մտածված ձևով ընտրեցի վիպակի ծավալը, որպեսզի ընթերցողին արագ հասցնեմ վերջակետին, սակայն գիտեմ, որ մի կարդալն այս գրքի համար քիչ է: Բազմաշերտ ծալքերի մեջ շատ նորություններ կան՝ սկսած Բաբելոնի աշտարակի կառուցումից մինչև քանդվելը, դարբինների գալուց մինչև երկաթի գաղտնիքը բացահայտելը, հավաքված մարդկանց «լեզուների բաժանումն» ու խառնակության քաղաքից հեռանալը, Հայկի զոհողությունները, Բելի խարդավանքները, ընկերության կտրուկ շրջադարձը, հայրենիք վերադառնալը, Բելին դիմագրավելը և հզոր հաղթանակը:

-Արդյոք գիրքը թարգմանվո՞ւմ է այլ լեզուներով:

-Ռուսերենն արդեն պատրաստ է, իսկ անգլերենը՝ ընթացքի մեջ:

-Հաջողություն եմ մաղթում՝ համոզված, որ այն կհասնի բազում ընթերցողների և լույս կսփռի մեր պատմության շատ դեպքերի վրա:

-Հուսանք նաև, որ գիրքը կծառայի մեր բաղձալի հաղթանակին և խաղաղությանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ինՎերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ ՊեսկովԾնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանիցԶուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՆախորդ տարի ՀՀ շուկա է մուտք գործել 5 նոր ավիափոխադրող. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերովՏրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնելՄեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է ԳլենդելումԵթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ թոշակն առձեռն կստանա, թե քարտով. ՓաշինյանՈվքեր մեծարում են ԼՏՊ-ին, ազնիվ չեն իրենց լսարանի հանդեպ. Տիգրան ՔոչարյանԹրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին շահագործել Պանամայի ջրանցքըՇՏԱՊ. Կրակը խժռում է Կալիֆոռնիան«Ես չգիտեմ Գրելանդիայի հարձակման որևէ պլանի մասին»․ ՊենտագոնԱղքատն աղքատ է` իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն մենք ենք. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Կալիֆորնիայի նահանգապետին կոչ է արել հրաժարական տալՄասկը քննադատել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը«Հարյուրավոր հայեր կորցրել են իրենց բնակարանները»․ Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքները (տեսանյութ)Ո՞նց ա ցածր աշխատավարձը, բողոքների առնվազն մի մասը չի գնում աշխատելու շինարարությունում․ Փաշինյան (տեսանյութ)Մենք հազիվ մեր ֆինանսների նախարարության հետ ենք լեզու գտնում. ԱԳ նախարարը՝ դեսպանատներում հերթերի մասինՈչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու որևէ բան կա․ ՓաշինյանՀայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Խաղաղության հերոս լինելու համար զոհվել պետք չէ․ Աննա ՀակոբյանՓետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներԹվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետինԱդրբեջանը ձերբակալված լրագրողների թվով եվրոպական երկրների առաջին հնգյակում էՓողի գաղտնի օրենքները. ինչը նրանց դուր չի գալիս և ինչպես նրանց ներգրավել ձեր կյանքԴոլարն ու ռուբլին գնալով արժևորվում են․ փոխարժեքն՝ այսօրՀոբարթ. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում էՄարդիկ գործազուրկ են, պետական հաստատությունները դեռեւս ամբողջությամբ չեն գործում.Իրավիճակը Սիրիայում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈրքանո՞վ են վտանգավոր օդը թարմացնող միջոցները, որոնք կան յուրաքանչյուրի տանըԱստղագուշակ՝ հունվարի 9-ի համար«Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինՄիշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ինԳերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը«Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին»«Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերըՀնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալըԹրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. ՊուշկովԱրթուր Միրանյանի գոլը` Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը (տեսանյութ)«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվումՌուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն«Ժողովուրդ». ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերիցՈր երկիր կարող է ներխուժել ԱՄՆ-ն. Ամերիկացի հրապարակախոսԱրևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top