Ինչ է տեղի ունեցել «Հայահավաքի» հինգի գործով դատական նիստին
ՆերքաղաքականԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացավ 2021 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած «Հայահավաքի» մասնակիցների` Արագած Ախոյանի, Վահագն Չախալյանի, Տիգրան Չոբանյանի, Իսրայել Հակոբկոխյանի եւ Արշակ Զաքարյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Մեղադրող դատախազը հնչեցրեց ամբաստանյալների կարգավիճակ ունեցող վերոնշյալ հանրային գործիչների մեղադրական տեքստերը։ Ի. Հակոբկոխյանը չհամաձայնեց մեղադրանքի հետ եւ անընդհատ արտահայտում էր իր անհամաձայնությունը։ Իսկ Ա. Ախոյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը թույլ տա ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-17-ը երկրից բացակայելու։
Դատարանը հաշվի առնելով մեղադրող դատախազի կարծիքը՝ բավարարեց միջնորդությունը եւ թույլատրեց Ա. Ախոյանին դեկտեմբերի 10-16-ը բացակայել Հանրապետությունից։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանին, Տիգրան Չոբանյանին, Արշակ Զաքարյանին, Իսրայել Հակոբկոխյանին եւ Վահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել՝ իբրեւ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 10-ին:
ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ