«Բերդ» պարային անսամբլը Լավրենտի Նատոյանի հիշատակին նվիրված խաչքարի մոտ պարեց իր «Բերդ» պարը
Շոու բիզնեսՆոյեմբերի 19-ին Լավրենտի Նատոյանի հայրական տան բակում` Արցախի փողոց, 6Բ հասցեում, բացվեց նրա հիշատակին նվիրված խաչքարն ու ցայտաղբյուրը : Եվ «Բերդ» պարային անսամբլը խաչքարի մոտ պարեց իր «Բերդ» պարը:
«Ես համոզված եմ, որ Լավրենտին ներկա էր և վերևից էր մեզ նայում: Մեր հերոս տղաներն անմահացան փառք ու պատիվ բերելով Հայաստան աշխարհին: Մենք էլ պետք է վառ պահենք նրանց հիշատակը և չընկճվենք: Ընդհակառակը` նրանց չավարտած գործն ավարտենք»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց.«Բերդ» պարային անսամբլի գեղարվեսատական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման էին անցել ՀՀ պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Մարտական գործողությունների ժամանակ զոհվեց Լավրենտի Նատոյանը, որը «Բերդ» պարային անսամբլից էր և 1,5 ամսվա զինծառայող:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ