Երբ կավարտվի մասնակի զորահավաքը Ռուսաստանում․ Վոլոդինը ժամկետ է նշել
ՄիջազգայինՄասնակի մոբիլիզացիան պետք է ավարտվի երկու շաբաթվա ընթացքում։ Այն պետք է ընթանա ռուսական օրենքներին համապատասխան։
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է այնպես անել, որ մասնակից զորահավաքը կատարի իր առջև դրված նպատակներն ու խնդիրները։
Ավելի վաղ մասնակի զորակոչի ժամկետներ էր սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը մատնանշել է մոբիլիզացիոն գործողությունների ընթացքում հայտնաբերված սխալները, հայտնում է RT-ն։
https://1or.am/?p=115699&l=am