Ուկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ) Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ) ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը. Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու «Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ

ԵԱՏՄ անդամ լինելը պաշտպանում է մեր ինքնիշխանությունը, հակառակ դեպքում՝ արդեն ծախել էին թուրքերին. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի «հավաստի աղբյուրի» տեղեկությունների, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մաս դառնալու մասին խոսակցություն չկա: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՊՍՏԵՆ ԹՈՒՐՔԵՐԻ «ՍԱՊՈԿՆԵՐԸ», ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

— Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայաստանի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելուն, բացառել է, որ այդպիսի բան կլինի՝ շեշտելով, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն: Ի՞նչ կասեք այս մասին:

— Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին: Սրանք պարզապես ոչնչացրին ե՛ւ մեր ինքնիշխանությունը, ե՛ւ անկախությունը: Այսօր չկա Հայաստանի ազգային շահերի հետապնդում, ամեն ինչ ծախեցին եւ ցեխը գցեցին մեր ամբողջ 30 տարվա, եթե մի քիչ ավելի լայն նայենք, ապա 100 տարվա մեր ազգի չարչարանքը, աշխատանքը, զոհերի անձնազոհությունը, ամեն ինչը: Միջազգային հարաբերություններում, որպես այդպիսին, չկա այլեւս Հայաստանի սուբյեկտայնություն: Եվ սա արեցին սրանք: Դրա համար էլ ասում եմ՝ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին: Ամենաբարձրը ազգային արժեքների մասին խոսում է դավաճանը, որովհետեւ նա փորձում է դրանով շղարշել իր դավաճանությունը: Եվ եթե այս թուրքասեր դավադիրները՝ մեկն իր թերթում, մյուսը՝ ԱԺ ամբիոնից վախեցած եւ սարսափած խոսում են Միութենական պետության մասին, նշանակում է՝ հասկանում են, որ սա միակ ճանապարհն է, որով Հայաստանը կփրկվի թուրքական ճիրաններից, ՆԱՏՕ-ի զավթումից՝ ի դեմս Թուրքիայի, որով կկանխվի Բաքու-Երեւան-Անկարա առանցքը: Հայերից ուզում են սարքել կովկասյան ուկրաինացիներ, այսինքն՝ մի մատաղացու ժողովուրդ, որի ճակատագիրը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչքանը կզոհվեն, ինչքանը կմնան, ինչքանը կփախնեն, ինչ տարածք կկորցնեն, այդ ընթացքում տնտեսությունն ինչքան կոչնչանա: Իրենց հետաքրքիր է միայն զոհասեղանին դրված մի մատաղացու մարդաքանակ եւ տարածք, որոնք պետք է օգտագործվեն ռուսների դեմ: Հայերից սա են ուզում սարքեն: Օրինակ` ադրբեջանցիները շատ ավելի զուսպ են բոլոր հարցերում, որովհետեւ խելացի են եւ ազգային մտածողություն ունեն: Նրանք մտածում են իրենց ազգի, երկրի ապագայի մասին, իսկ սրանք մտածում են փողի մասին` իրենց ագահությունը վերջ չունի, իրենք ուզում են ավելի շատ փող, ավելի շատ իշխանություն, ավելի շատ բարիքներ, որոնց մի փոքր մասն է այստեղ, հիմնականում ամերիկաներում են:

— Ըստ Ալեն Սիմոնյանի` Հայաստանը Ռուսաստանին դիմել է պայմանագրով նախատեսված փոխօգնության համար, սակայն մինչ օրս պատասխան չկա: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին, նա նշեց, թե հնարավոր է` ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից: Այսինքն՝ խնդիր են դրել այնքան վատ վարքագիծ դրսեւորել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին ուղղակի վռնդե՞ն:

— Նախ Ալենը շատ անբարոյական բան է ասում, թե դիմել էին Ռուսաստանին եւ այլն: Դուք իրավունք չունեիք դիմելու՝ մինչեւ չկատարեիք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործողությունները, իսկ դրանք հետեւյալն են՝ 1. հայտարարել ռազմական դրություն, 2. հայտարարել մոբիլիզացիա, 3. կազմակերպել ռազմական ամբողջ մեքենայի առաջխաղացումը դեպի այդ տարածքները, որտեղից տեղի է ունենում ագրեսիա, 4. հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ կա ագրեսիա: Բոլոր պայմանագրերում ասված է, որ երբ կա ագրեսիա Հայաստանի հանդեպ, նոր կարող ես դիմել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին կամ աշխարհին: Հիմա սրանք իրենց ճիզվիտական կեցվածքով՝ փչացնում են հայ-ռուսական հարաբերությունները, ընդ որում՝ վնասելով ոչ թե Ռուսաստանին, այլ` Հայաստանին: Չեն ասում, որ ագրեսիա է, որովհետեւ խաղի կանոնները կխախտեն, իսկ դրանք հետեւյալն է՝ էլի զոհեր լինեն, ձեւ տան, թե իբր մեր բանակը փախչում է, իսկ թուրքը մտնում, ինչ ուզում անում է, ձեւ տալ, թե իբր դիմում ենք սահմանված կարգով ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, բայց տեսեք, թե ինչքան վատն են, մեզ չեն օգնում: Սա է իրենց ծրագիրը, ինչն անթաքույց անում են, որպեսզի գնան Պրահա ու Բրյուսել եւ ստորագրեն, որ Արցախը չկա, ինչ ուզում եք արեք, Հայաստանն էլ իրենց լեզվով ասած՝ ձեզ «փեշքեշ»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս հանելուն, այդպիսի գործառույթ չունի այն, որ վռնդի ինչ-որ մեկին: Բայց սրանք ուզում են ՀԱՊԿ-ից դուրս գալ, որին էլ հետեւելու է ԵԱՏՄ-ից դուրս գալը: Հայաստանի մաքսային սահմանը ինչպես Թուրքիայի հետ, այնպես էլ Ադրբեջանի հետ դա ԵԱՏՄ սահման է: Հետեւապես Հայաստանն ինչքան էլ դավաճանի ինքն իրեն, սկսի շողոքորթել, ընկնել թուրքերի ոտքերի տակ, նիկոլականները ինչքան էլ լպստեն թուրքերի «սապոկները», միեւնույնն է, չեն կարող այդ սահմանն օգտագործել ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները, ոչ էլ կարող են, այսպես ասած՝ Զանգեզուրի միջանցք բացել: Փաստացի ԵԱՏՄ-ն այսօր պաշտպանում է մեր մաքսային տարածքը եւ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանակետը: Ուստի՝ Նիկոլն ինչ էլ անի, օդում սալտո էլ տա, չեն կարող ծախել մեր սահմանները, որովհետեւ ԵԱՏՄ-ն կասի՝ ներողություն, սա քո սահմանը չէ, այլ մեր ընդհանուր մաքսային սահմանն է, եւ ես դնում եմ այստեղ իմ կարգավիճակները: Դրա համար էլ սրանց պետք է նաեւ դուրս գալ ԵԱՏՄ-ից, որպեսզի այդ սահմանները շուտ բացեն՝ թուրքական, ադրբեջանական ապրանքների ու բեռնատարների համար, տան այդ Զանգեզուրի միջանցքը: Սրա համար է այս ամբողջ շտապողականությունը:

«ԻՆՉՈ՞Վ ԵՔ ԻՐԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ, ԵԹԵ ԱԼԵՆՆ ԷԼ Է ԱՍՈՒՄ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ, ԴՈՒՔ ԷԼ»

— Բայց Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից հետո առկա պաշտոնական հայտարարություններում որեւէ խոսք չկա զանգեզուրյան միջանցքի մասին: Սա նշանակո՞ւմ է, որ վաղը ասելու են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեցինք, Արցախը հանձնեցինք, որ միջանցքը պահեինք:

— Սա նշանակում է, որ իրենք համաձայնել են այն կետերի հետ, որոնք Նիկոլն իր թերթում հրապարակեց՝ որպես Ադրբեջանի պահանջներ: Իսկ միջանցք չեն կարող տալ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Դրա համար սրանց պետք է շատ արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԵԱՏՄ-ից: Ու ոչինչ, որ հենց ԵԱՏՄ-ից դուրս գան, գազի գինը մեզ մոտ 10 անգամ կավելանա, էլ չեմ ասում, որ մեր ապրանքներն այլեւս ոչ մեկին պետք չեն լինի: Հայկական գյուղատնտեսական ապրանքներ ՌԴ կգնան, բնականաբար, մաքսավորված եւ կլինեն ավելի թանկ, քան Ադրբեջանինը, որովհետեւ այնտեղ ինքնարժեքն ավելի ցածր է: Բացի այդ, վստահ եմ՝ Ադրբեջանը, իր ազգային շահերից ելնելով, անմիջապես կգրավի մեր տեղը: Իսկ դրանից հետո Հայաստանի գյուղատնտեսությունը ոչնչանալու է վերջնականապես: Սա նշանակում է, որ մոտավորապես 1.5 միլիոն գյուղացիությունը դառնալու է անտեր, անտուն, անհող, անփող, սոված եւ էլի բռնելու է արտագաղթի ճանապարհը: Իսկ սա պետք է Նիկոլին, Թուրքիային, Ադրբեջանին, որովհետեւ նրանց հետագա ծրագիրն է Հայաստանում թողնել մոտ մեկ միլիոն հայ, այստեղ բերել երկու միլիոն թուրք, որպեսզի հայերը ամուսնանան թուրքերի հետ, ծնվի նոր սերունդ, որը չգիտես ինչ է, եւ երեք սերունդ հետո այստեղ լինի սովորական թուրքական վիլայեթ՝ թուրքերով բնակեցված: Այդ ժամանակ այստեղ կլինի հայկական մոտ 100 հազար հոգանոց հայկական համայնք, ինչպես Ստամբուլում է:

— Այս վտանգավոր զարգացումները կասեցնելու ուղղությամբ ի՞նչ է անում տիտղոսային ընդդիմությունը, երբ նրանք, փաստորեն, ո՛չ փողոցում են, ո՛չ խորհրդարանում:

— Թե ինչ է անում ընդդիմությունը, պետք է հարցնենք գլխավոր ընդդիմության ղեկավարից եւ ներկայացուցիչներից: Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում պարզ ասաց, որ չի պատրաստվում գնալ, այսպես ասած, հեղափոխական ճանապարհով, այլ նախաձեռնությունը փոխանցեց իշխանությանը: Ասաց, որ պետք է լինի մասնակի իշխանափոխություն, այսինքն՝ ՔՊ-ից պետք է նոր մարդ գա Հայաստանի իշխանության գլուխ, ինչի դեպքում՝ գլխավոր ընդդիմությունը պատրաստ է նրա շուրջ համախմբվել: Դե նույնն էլ խորհրդարանում, կարծես թե, որեւէ լուրջ դերակատարում չկա: Միայն թե չհասկացա, թե ինչու հանկարծ Քոչարյանը դեմ արտահայտվեց Միութենական պետությանը: Ընդամենը 8 ամիս առաջ նա ասում էր, որ պետք չէ վախենալ Միութենական պետությունից, պետք է լայն նայել այդ գործընթացին, ի վերջո, ինտեգրացիոն պրոցեսներ ընթանում են ամբողջ աշխարհում, միությունը լավ բան է: Ի՞նչ եղավ այս 8 ամսվա մեջ, որ հիմա ասում է, թե Միութենական պետությունը ճիշտ չէ: Նույնը ասում է Ալեն Սիմոնյանը: Այդ դեպքում՝ ներողություն, ինչո՞վ եք իրարից տարբերվում, եթե նա էլ է ասում Միութենական պետություն մեզ պետք չէ, նա էլ: Իսկ մեզ ի՞նչ է պետք, հանձնել Արցա՞խը: Տարբերությունը ծրագրերի մեջ պետք է լինի, բայց ես չեմ տեսնում որեւէ ծրագիր, որը խորհրդարանական հիմնական ընդդիմությունը կարող է դնել սեղանին եւ ասել, թե այս ձեւով ուզում են փրկել Արցախը, Հայաստանը, ՀՀ սահմաններն ու մեր ինքնիշխանությունը:

«ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎԵԼՆ Է, ՆՈՒՅՆՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ»

— Իսկ ի՞նչ է առաջարկում այս փուլում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը:

— Մենք ասել ենք, որ Արցախի փրկությունը Միութենական պետության մեջ ներգրավելն է, նույնն էլ` Հայաստանի փրկությունը: Այն, որ նիկոլականները հիստերիայի մեջ են ընկնում Միութենական պետության մասին լսելուց, ցույց է տալիս, որ սա միակ ճիշտ ճանապարհն է: Ինչպես կզարգանա իրավիճակը Ուկրաինայում, չեմ կարող ժամկետներ նշել, բայց վստահ եմ, որ Հայաստանի ներգրավմամբ Միութենական պետության մեջ՝ կպահպանենք Արցախը, մեր պետականությունը, ինքնիշխանությունը: Երբ ԵԱՏՄ էինք մտնում, մեր կուսակցությունը պնդում էր, պայքարում, որ պետք է մտնել, իսկ նրանք, որոնք պարզ դարձավ, որ դավաճաններ են, ամենաբարձրն էին գոռում, թե դուք դրանով վաճառում եք մեր ինքնիշխանությունը: Հիմա տեսա՞ք, որ մենք մեր պահանջով պաշտպանում էինք մեր ինքնիշխանությունը: Այսօր ԵԱՏՄ անդամ լինելը նշանակում է պաշտպանել մեր ինքնիշխանությունը, իսկ նրանք, ովքեր գոռում էին, թե դուք դրանով ուզում եք մեր մաքսային ինքնիշխանությունը տալ ռուսներին, հիմա գնում են ամենաստոր դավաճանության: Սա եւս մեկ ապացույց, որ մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահը պահանջում է, որպեսզի լինենք Միութենական պետության կազմում:

— Ի դեպ, բացի Ձեր շարժումից, այս ընթացքում այլ առաջարկ, կարծես թե, չի էլ եղել, որ եթե դեմ են Նիկոլ Փաշինյանի այս կամ այն քայլերին, ապա ինչ են առաջարկում իրենք:

— Որովհետեւ չունեն առաջարկ, ասում են՝ ժողովուրդը չի հավաքվում: Ծրագիր դրեք սեղանին, մարդիկ կհավաքվեն, իսկ երբ ասում են՝ Պողոսին հանենք, Պետրոսին դնենք, չեն հավաքվի, ինչո՞ւ հավաքվեն: Դրա համար պետք է փոխել մեր հանրային մտածելակերպը եւ շատ արագ կատարել գործողություններ, որոնք Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայ ժողովրդի հավաքական կամքը կմոտեցնեն Միութենական պետությանը: Ի վերջո, գալու է ժամանակը, երբ ամեն ինչ կդնենք իրենց տեղը, կստեղծենք Հայաստան, որը կպաշտպանի հայի շահը, հայի արժանապատվությունը եւ թույլ չի տա, որ մի քանի տասնամյակ հետո վերանանք: Հիմա խնդիրն այն է, թե մինչեւ այդ ժամանակը գա, ինչքան կորուստներ ենք ունենալու: Եթե այդ պահը լինի ավելի մոտ, կորուստները կլինեն ավելի քիչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ուկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ)Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՀռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top