Դեպրեսիան պաշտպանում է մեր օրգանիզմը վարակներից
ԱռողջապահականՊարզվում է՝ դեպրեսիան ունի ոչ միայն բացասական հետեւանքներ, այլև մի քանի դրական կողմեր: Օրինակ, այն նպաստում է վարակների դեմ օրգանիզմի առավել արդյունավետ պայքարին:
Ինչպե՞ս է դա լինում: Դեպրեսիոն շրջանում մարդիկ, որպես կանոն, խուսափում են հասարակությունից, կորցնում ախորժակը, մշտապես հոգնածություն են զգում...
Վիրուսային որևէ հիվանդության ժամանակ այս ամենը հենց այն է, ինչ պետք է. առաջին հերթին օրգանիզմի ողջ հնարավորությունները ծախսվում են վիրուսի դեմ պայքարի համար և հետո, ինքնամեկուսացման դեպքում օրգանիզմ ավելի քիչ թվով այլ վիրուսներ են թափանցում:
Սա ամերիկացի հոգեբույժներ Էնդրյու Միլլերի ու Չարլզ Ռեյզոնի բացահայտումն է. նրանք այս ամենն ապացուցել են փորձերով: Գիտնականներին իրենց ուսումնասիրության արդյունքները տպագրել են Molecular Psychiatry ամսագրում:
http://ladynews.am/arm/news/374/