Նիկոլի անվտանգության նախկին պետի հորաքույրը մտադրված փորձում է առանց ուսման թողնել Քասախի դպրոցականներին. ԱՀԱԶԱՆԳ
Ներքաղաքական«Երբ խոսում ենք, որ նիկոլապետությունը քանդեց ոչ միայն պետականությունն ու երկրի անվտանգությունն, այլ նաեւ վերացրեց հայ ժողովրդի ապագան` հիմնահատակ քանդելով կրթական ոլորտը, մարդկանց թվում է, թե մենք ինչ-որ վերացական բաների մասին ենք խոսում։ Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանը, ով նաեւ պատահաբար հանդիսանում է Նիկոլի անվտանգության նախկին պետ Ղազար Ղազարյանի հորաքույրը, այնպիսի մթնոլորտ է ստեղծել դպրոցում, որ ոչ մի ուսուցիչ մեկ ամսից ավել չի ցանկանում աշխատել այդ հաստատությունում։
Սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված օրեր, բայց փաստացի կա դասարան, որը չունի դասղեկ, քանի որ դպրոցում գրեթե չեն մնացել ուսուցիչներ։ Դպրոցում չկա ոչ ռուսերենի ուսուցիչ, ոչ անգլերենի եւ ոչ էլ շախմատի ուսուցիչ։ Բոլորը մեկ ամիս աշխատելով վերը նշված տնօրենի հետ հեռանում են դպրոցից եւ այսօր արդեն մի ողջ դասարանի ծնողներ ինձ պարբերաբար ահազանգում են այս խնդրի մասին եւ ուզում են փոխել դպրոցը, բայց ներկա պահին արդեն գրեթե անհնար է դա անել, հետեւաբար պետք է նստել ու սպասել, թե ինչ նոր աղետ է բերելու Ղազարյանը դպրոցին։ Ինչ է սա, եթե ոչ կրթական ոլորտի մտադրված տապալում։ Մնում է միայն հասկանալ, թե ինչու է Պայծառ Ղազարյանը մտադրված փորձում առանց ուսման թողնել Քասախի դպրոցականներին», - գրել է Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: