Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ) ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը. Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու «Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել

Վտանգավոր հոգեբանական ջարդ է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում մեկնարկել են քաղաքական-հասարակական նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Ո՛չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՛չ ռուսական դպրոցներին»: Այս նոր հակառուսական ալիքի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՈՎ ՎԱՅՐԱՀԱՉՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՀԱՉՈՒՄ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՎՐԱ»

— Վերջին շրջանում հակառուսական նախաձեռնությունների ու տրամադրությունների գեներացման մեծ ակտիվություն է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մենք ստիպված ենք լինում անընդհատ խոսել մեր ազգային եւ պետական շինարարության մեջ ունեցած նորանոր բացթողումների եւ կորուստների մասին: Սրանք պարզապես դավաճանություններ, խարդավանքներ ու խառնակչություններ են` ուղղված հայ ժողովրդի դեմ: Ինչ վերաբերում է Ձեր նշած կոնկրետ նախաձեռնությանը, դժվար թե, սրանք որեւէ լուրջ դեր խաղան: Սակայն դրանով փչացվում է մթնոլորտը, վատթարացվում են հայ-ռուսական հարաբերությունները եւ փորձում ամեն ինչ անել, որպեսզի դրանց վնաս հասցնեն:

— Ձեր գնահատմամբ՝ ո՞ւմ է ձեռնտու այսօր վնաս հասցնել հայ-ռուսական հարաբարություններին:

— Իհարկե` թուրքերին ու ադրբեջանցիներին, ովքեր Հայաստանի հանդեպ մեծ ախորժակ ունեն: Սա նաեւ ձեռնտու է անգլիացիներին, ամերիկացիներին, Ուկրաինայի ներկա կառավարությանը, որոնք նպատակ ունեն Ռուսաստանին վնասել: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կանդրադառնա տարածաշրջանում վիճակի վրա: Բնական է, սա լրացուցիչ գլխացավանք եւ անհանգստություն կբերի ՌԴ-ին, բայց Հայաստանին կվնասի այնպես, որ կվերանա աշխարհի երեսից:

— Դուք նշում եք, որ հայ-ռուսական հարաբերություններին վնասելը ձեռնտու է թուրքերին ու ադրբեջանցիներին, սակայն հակառուսական նախաձեռնությամբ հանդես եկող Հրանուշ Խառատյանի որդին՝ ՔՊ-ական Արսեն Խառատյանը, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր: Ինչպե՞ս հասկանալ, որ այսօրվա իշխանությանն էլ է փաստորն ձեռնտու հարվածներ ուղղելը հայ-ռուսական հարաբերություններին:

— Այս իշխանությունն ունի սորոսական ծագում: Արդեն նույնիսկ ամերիկացիներն են խոստովանում, որ իրենք էին զբաղվում տարբեր հեղաշրջումներով տարբեր երկրներում:  Երեւի, մեկ միլիոն անգամ ասել ենք, որ 2018 թվականի հեղաշրջումն արեւմտյան ուժերի հեղաշրջում էր, որի հետեւանքով իշխանության բերվեցին սորոսական ուժեր: Այս ամենի նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանին, այսպես ասած, պոկելը Ռուսաստանի հետ հարաբերություններից: Դրանով արդեն իսկ Հայաստանին ծանրագույն վնաս են հասցրել՝  պատերազմ, ժողովրդի արտահոսք… Այսօր մեծամասնության հոգեբանությունը դարձրին այնպիսին, որ մի ժողովուրդ, որը կռվում էր իր երկրի համար եւ 30 տարի պահում էր այն, այսօր նախընտրում է փախչել երկրից, թեկուզ` Մեքսիկայով ԱՄՆ կամ չգիտեմ ուր, միայն թե չկռվի սեփական երկրի համար: Շատ վտանգավոր հոգեբանական ջարդ  իրականացվեց հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ խզմալյանները միշտ էլ դրանով են եղել զբաղված: Ես մի անգամ կոչ արեցի, որպեսզի Խզմալյանը ԴՆԹ թեստ հանձնի, եւ ստուգվի նրա ազգային պատկանելությունը, նույնն էլ Խառատյանի մասին կասեմ: Որովհետեւ հայը հասկանում է, որ իր սահմանը Թուրքիայի հետ պահում է ռուսական զորքը, Արցախը, Սյունիքը, Տավուշը պահում է ռուսական զորքը, էլ չեմ ասում տնտեսական օգուտների մասին՝ էժան գազ եւ այլն: Ինչպե՞ս կարող է խառատյանների ուղեղն այդքանը չհասնի, որ իրենց եւ իրենց ընտանիքների, հարազատների ֆիզիկական անվտանգությունն այսօր ապահովում է ռուսական զորքը:

— Պարոն Բաբուխանյան, կարծում եք՝ ովքեր անընդհատ ռուսների դեմ են խոսում, հայ չե՞ն:

— Նշանակում է, որ հայ չեն, որովհետեւ հայը չի ուզենա իր երեխաները մորթվեն: Տեսա՞ք, որ թուրքը նույնն է՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ արցախյան ազատամարտի ժամանակ, 2016 թվականի քառօրյա ու 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Եթե խոսում են ռուսների դեմ, պետք է դրանում լոգիկա լինի: Ասեն՝ եթե չեն ուզում ռուսները մեզ պաշտպանեն, ուզում են Թուրքիա՞ն պաշտպանի: Հետեւապես, ես կասկածում եմ այդ մարդկանց ազգային պատկանելության վրա: Գտնում եմ, որ նրանք հակահայ գործունեությամբ են զբաղված, այսինքն՝ ինչ-որ պատվերներ ունեն դրա համար: Այսօր մեր երեխաներին ոչ թե Խզմալյանն ու Խառատյանն են պաշտպանում, այլ` ռուսական զորքը, ՌԴ իշխանությունը: Մենք պետք է սա գնահատենք: Ընդ որում՝ միայն հիմա չէ, որ ռուսական զորքը պաշտպանում է մեզ: Մոտենում է Օշականի ճակատամարտի 195-ամյակը. այդ ճակատամարտում ռուսական զորքը փրկեց Էջմիածնի վանքը, կաթողիկոսարանը՝ շատ մեծ գին վճարելով դրա համար: Նրանք փրկեցին մեր հոգեւոր կենտրոնը: Այսպիսի հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Վերջիվերջո, մեր ազգի բոլոր մեծերի՝ պոետների, գիտնականների, մելիքների ուշադրութունը միշտ եղել է դեպի Ռուսաստանը: Չպետք է մոռանանք մեր ազգի մեծերի խոսքը, իսկ ով վայրահաչում է ռուսների դեմ, նույն է, որ հաչում է մեր մեծերի վրա:

«ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ ՀԽՍՀ-Ի ՄԱՍ՝ ԿՐԾԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է»

— Ուշագրավ է այն, որ նույն պահին էլեկտրոնային կայքերից մեկի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանը, ով հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, մինչեւ հիմա էլ սատարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հիմա հանկարծ հայտնվեց հակառուսական տրամադրությունների մեջ: Նա Ձեր անունն է տալիս, խեղում է իրականությունն ու ներկայացում, թե իբր քարոզում եք դառնալ Ռուսաստանի մի հատվածը եւ այլ անհեթեթություններ է դուրս տալիս:

— Այսօր տեսնում ենք, որ կան պրովակատորներ՝ այս երիտասարդի տեսքով, ովքեր փորձում են խառնակչություն մտցնել: Սովորաբար, երկու նապաստակ են փորձում խփել. մեկը հակաքարոզչություն անել հայ-ռուսական հարաբերությունները կարեւորող ու դրանց զարգացման վրա աշխատող գործիչների դեմ եւ երկրորդ՝ վնասել Ռուսաստանին, բայց վնասում են նաեւ Հայաստանին: Հասկանալի է, այսօր երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում, եւ ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից սկսած մինչեւ Ալյասկա, փնտրում են նմաներին եւ վարձում: Այո, շատ ճիշտ նկատեցիք, իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ քաղաքական, լրատվական շրջանակներ զբաղված են բավականին կեղտոտ գործով: Եվ այդ նույն անձինք ներկայանում են իբրեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ: Հետեւապես հարց է ծագում՝ արդյո՞ք նման աջակցությունը պետք է ընդունվի հենց նույն Քոչարյանի կողմից: Կարծում եմ՝ պետք է ուշադիր լինես, թե ովքեր են քեզ աջակցում, որովհետեւ եթե քեզ աջակցում են այնպիսի ուժեր, որոնք ակնհայտորեն հակառուսական քարոզչությամբ են զբաղված, նշանակում է նրանց աջակցությունը պետք է չընդունել: Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ է այսօրվա Հայաստանի փրկությունը, պետք է նախ արձանագրենք, որ մեր բանակը, տնտեսությունը քայքայված են, ժողովուրդը փախչում է երկրից, պատրաստ չէ կռվել սեփական երկրի համար, իսկ իշխանությունը հայտարարում է «խաղաղության դարաշրջան», ինչի գինն Արցախից հրաժարումն է, ցեղասպանության հետեւանքների վերացման եւ միջազգային ճանաչման գործընթացից նահանջը: Նույնիսկ այն տարածքները, որոնք միշտ եղել են ՀԽՍՀ-ի մաս, այսօր դրանք կրծելով Ադրբեջանը վերցնում է: Եվ այս իրավիճակում, երբ աշխարհն է արդեն ներգրավված շատ սուր հակամարտության մեջ, մենք գտնում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է սերտաճեն շատ ավելի բարձր մակարդակի, քան այսօր է: Թեեւ մեծագույն աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանը հայ ժողովրդին պատերազմի ժամանակ, բայց մեր հարաբերությունները դեռ աճելու, վստահությունը բարձրացնելու տեղ ունեն: Այսօր Հայաստանի անվտանգության հարցն էլ ավելի օրհասական է դառնում, մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք եւ մեր հարաբերություններն այդ գերտերության հետ հասցնենք շատ ավելի բարձր մակարդակի:

— Ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական ընդհանուր իրավիճակի մասին: Ի՞նչ սպասել այսօրվա հանրահավաքներից եւ ընդդիմադիր ուժերի նախաձեռնություններից:

— Նախ եւ առաջ ընդդիմադիր ուժերը, մանավանդ նրանք, ովքեր հանրահավաքներով են փորձում համախմբել հասարակությանը կամ Նիկոլի դեմ ձեւավորել ընդհանուր ճակատ, պետք է դադարեն իրենց աջակիներին թույլ տալ, որպեսզի վայրահաչեն ընդդիմադիր հզոր կառույցների դեմ եւ խառնակչություն ու պառակտում մտցնեն ընդդիմադիր շարքերում: Եթե իսկապես իշխանափոխություն են ուզում լինի Հայաստանում, ապա նման մեթոդներով, կարծես թե, ավելի ուժեղացվում է Նիկոլը: Անել միտինգ, որից առաջ հարվածում են ընդդիմադիր այլ թեւերին, արդյունքը լինում է այն, որ այդ հանրահավաքներին մարդ չի գալիս, բա որտեղի՞ց գա: Հետեւապես պետք է այնպես կառուցել քո գործունեությունը, որ քեզ աջակցող մարդիկ չփորձեն խառնակչություն մտցնել ընդդիմության շարքերում: Բացի այդ, պետք է լինի հստակ ծրագիր՝ ո՞վ է գալու Նիկոլին փոխարինելու, ի՞նչ ծրագրով, ճանապարհային ի՞նչ քարտեզով, իսկ տարբեր   շառլատանների, ավանտյուրիստների չպետք է թույլ տալ, որ մտնեն ընդդիմադիր շարքերը եւ այդ դիրքերից հարվածեն ընդդիմության մյուս թեւերին: Այդ դեպքում միայն կունենան նաեւ հաջողություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՀռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top