Միջքաղաքային տրանսպորտային համակարգը միտումնավոր ոչնչացվում է հօգուտ քրեաօլիգարխիկ տնտեսության
Տեսանյութեր - ՍԻՄՄիջքաղաքային հասարակական տրանսպորտի վիճակը նիկոլականները հասցրել են սարսափելի վիճակի: Օրինակ` Կոտայքի մարզը պրակտիկապես կտրվել է մայրաքաղաքից, հատկապես Չարենցավան ու Հրազդան քաղաքները: Եթե ժամանակին այդտեղից աշխատում էին երթուղային տաքսիներ ու ավտոբուսներ, ինչպես նաեւ ամեն օր կար գնացք, ապա այսօր գնացքը աշխատում է միայն ուրբաթից կիրակի, իսկ ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն ընդհանրապես վերացել են: Առավոտները Հրազդանում հարյուրավոր մարդիկ կուտակվում են Երեւան հասնելու հույսով: Սակայն տրասնպորտից աշխատում է միայն 6-7 տեղանոց տաքսիները, որի մեջ խցկվում են, երբեմն, 9 մարդ:
Նույն վիճակն է ստեղծվում Երեւանում, երբ երեկոյան մարդիկ վերադառնում են մայրաքաղաքից մարզեր: Եթե անցնեք «Ռայկոմի» կանգառի մոտով, ապա կտեսնեք հարյուրավոր մարդկանց, որոնք սպասում են իրենց հերթին Չարենցավան կամ Հրազդան մեկնելու համար: Այդտեղ են նաեւ 6-7 տեղանոց ավտոմեքենաները, ինչը արդյունքում ստեղծում է խցանում ու վթարային իրավիճակներ:
Եթե նորմալ երկրներում միջքաղաքային տրանսպորտը աշխատում է ավտոկայանից ավտոկայան, ավտոկայաններում փակցված են երթուղիների հստակ ժամերը, վաճառվում են տոմսեր, ապա Հայաստանում նիկոլական ապօրինի տնտեսության պարագայում ավտոկայանները որպես փոխադրամիջոցների հավաքատեղի գրեթե չեն աշխատռում: Դրա փոխարեն ձեւավորվել են այդպիսի փոխադրամիջոցների ապօրինի հավաքատեղեր: Ինչպես նշեցինք, օրինակ Կոտայքի մարզը մեկնում են Ռայկոմից, Գյումրի մեկնող 6-7 տեղանոցները հավաքվում են Բարեկամություն մետրոյի մոտ, կան այլ քաղաքներ մեկնողների հավաքատեղիները, ինչը նույնպես ստեղծում է խառնաշփոթ, կուտակումներ, խցանումներ եւ վթարային իրավիճակ:
Այս ամենը իրականում կատարվում է նրա համար, որպեսզի ստվերային տնտեսության միջոցով ձեւավորվեն գերշահույթներ: Բոլոր նման ինքնաբուխ «ավտոկայաններում» կան «գիծ նայողներ», ովքեր հարկեր են հավաքում տաքսիների վարորդներից: Ցանակացած մեկը չի կարող գնալ եւ այդտեղից ուղեւոր վերցնել: Դրա համար նա պետք է գրանցվի գիծ նայողի մոտ ու մտնի հերթի մեջ: Ընդ որում, գրանցվելը այդքան էլ հեշտ չէ, այդտեղ էլ պետք է ծանոթ ունենաս: Մի խոսքով դասական քրեաօլիգարխիկ համակարգ: Թե ո՞ւմ գրպանն են գնում գիծ նայողների կողմից հավաքված գումարները պարզ չէ: Իսկ գումարները հսկայական են: Օրինակ, եթե նախորդ տարի նման կարգով Մարալիկից Երեւան տեղափոխումը մեկ քաղաքացու համար արժեր 1500 դրամ, ապա այս տարի հարդեն 3000 դրամ:
Սեփ. լրատվություն