«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը

Ձեր «ժողովրդավարությունը» վերցրեք ու… հեռո՛ւ գնացեք Հայաստանից. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Օրվա իշխանության վարած արտաքին քաղաքականության եւ դրա հետեւանքների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԿՈՏՐԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ, ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ»

Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում եւ այդ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ աջակցելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը շտապել էր ողջունել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Թե ինչ են հասկանում Կանադայում ժողովրդավարություն ասելով՝ բավական է նշել նրանց ընդունած որոշումներից մեկը: Պարզվում է՝ Կանադայի բանակը թույլ է տվել իր զինծառայողներին հագնել հակառակ սեռի զգեստներ՝ կիսաշրջազգեստ եւ այլ կանացի հագուստներ, ունենալ երկար մազեր ու եղունգներ, իսկ դեմքի վրա՝ դաջվածքներ: Կարող են ներկել մազերը ցանկացած գույնի: Այս ամենը չի թույլատրվում միայն շքերթների ժամանակ: Սա է կանադական «պայծառ ժողովրդավարության» դրսեւորումներից վերջինը: Երեւի, այդպիսի ժողովրդավարության դրսեւորումներ էլ բերում են մեզ մոտ: Ընդհանրապես, չեմ հասկանում, որ Մեծ Բրիտանիան, Կանադան կամ այլ երկրներ, որոնք ունեն թագավոր կամ թագուհի, ասում են, թե իրենք ժողովրդավարական երկիր են: Ինչպե՞ս եք ժողովրդավար երկիր, եթե կա թագավոր, որի ձեռքում է ընդունել օրենք, ընտրությունների արդյունքներ, թե՝ չընդունել, ստորագրել դրա տակ, թե՝ ոչ: Ժողովրդավարությունը ենթադրում է հանրապետական պետական կառուցվածք, իսկ եթե կա մեկը, որին օրենքով տրված լիազորություններով վերապահված է ամեն ինչ, սա արդեն սահմանադրական միապետություն է: Գլխավոր դերակատարն այդտեղ Մեծ Բրիտանիայի թագուհին է: Այսքանից հետո՝ իրենք ինչպե՞ս են իրենց ժողովրդավարական երկիր կոչում, որովհետեւ իրենց տղամարդ զինծառայողները կարող են կանացի զգեստներ հագնել ու երկար եղունգներո՞վ ման գալ: Այդ դեպքում՝ ձեր «ժողովրդավարությունը» վերցրեք ու…  հեռո՛ւ գնացեք Հայաստանից: Հետաքրքիր է, որ երբ այստեղ մամուլին ու ընդդիմությանն են ճնշում, հեղաշրջում են անում, վարչապետի գլխավորությամբ՝ դատական համակարգը վերցնում ու ճմռթում են, խաժամուժը Ազգային ժողով է ներխուժում եւ գրավում, այդ «ժողովրդավարները» ձայն չեն հանում: Բայց եթե մի համասեռամոլի մեկն ասի՝ քեզ մի քիչ խելոք պահի, այդ դեպքում կանադաները մի համաշխարհային ոռնոց են բարձրացնում: Մեզ պետք չէ այդպիսի «ժողովրդավարություն»: Ժողովրդավարություն, ցավոք, Հայաստանում նույնպես չկա Նիկոլի ժամանակ: Բայց գալ կոտրել մեր ազգային կերպը, ազգային ավանդույթները, արժեհամակարգը, թույլ չենք տա:

— Բացի ժողովրդավարությունից, Կանադայի արտաքին գերատեսչությունը խոստանում է, որ կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին եւ կնվազեցնի Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը: Ի՞նչ կարելի է սպասել այս ամենից:

— Անվտանգության համար թող շուտ գային, երբ ագրեսիա սկսեց Ադրբեջանը, ու մեր գյուղերը եւ քաղաքները ռմբակոծվում էին, ինչի հետեւանքով օկուպացվեց Արցախի կեսը: Հիմա գալիս են ի՞նչ անվտանգություն ապահովեն, երբ արդեն ռուսները պատերազմը դադարեցրել են, ռուս խաղաղապահներն էլ տեղակայված են: Այն ժամանակ մի փամփուշտ թող տային: Փաստորեն, կանադացիները դեսպանատուն են բացում Հայաստանում ոչ թե մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, այլ գալիս են երկու նպատակով՝ մեզ սովորեցնեն, թե ինչ է, ըստ իրենց, ժողովրդավարությունը եւ ռուսներին այստեղից դուրս մղեն: Այսինքն՝ մեզ վերաբերվում են ոչ թե՝ որպես պետության, այլ մի ցեղախմբի, որին պետք է դաստիարակել եւ զերծ պահել այլ պետությունների հետ խոսելուց: Սա ներքին գործերի մեջ խառնվելու ակնառու իրավիճակ է, ազգային արժանապատվության, Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության բացարձակ ոտնահարում է:

— Չե՞ք կարծում, որ մեր ազգային արժանապատվությունը Կանադայի կողմից ոտնահարվեց նախ այն ժամանակ, երբ Եռագույն դրոշի գույներով գուլպա նվիրեց Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ինքն էլ հագավ ու ի ցույց դրեց այն:

— Դա ամենաստոր բանն էր, ինչ կարելի էր անել Եռագույնի հետ: Այդ քայլով առաջին հերթին հենց Նիկոլը վիրավորեց մեր ամբողջ ազգային արժանապատվությանը: Բայց երբ կանադացին էլ համաձայնեց Եռագույնով գուլպան հագնել, ոտքն էլ ցցել, թե տեսեք, ես ճիշտն ասած, դրանից հետո իմ կոշիկի տակացուի վրա եմ փակցրել կանադական դրոշը՝ տերեւով: Այսօր ակնհայտորեն Կանադան ոտնահարում է մեր ինքնիշխան պետությանը, եւ նման դեպքում պետք է նոտա հղել Կանադայի կառավարությանը, որ դուք խառնվում եք մեր ներքին գործերին: Պաշտոնական բոլոր փաստաթղթերով Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակից պետություններ են: Տնտեսական, ռազմական, քաղաքական փաստաթղթերում գրված է այդ ամենը, մինչդեռ ինչ-որ մեկը գալիս է եւ ասում, թե դեսպանատուն եմ դնում ու ես պետք է որոշեմ, թե դաշնակցային հարաբերություններ ում հետ ունենաս: Սա անգլոսաքսերի  կեղտոտ քաղաքականությունն է, որը նրանք արել են մեր դեմ 1920-ական թվականներին: Ինչպես գիտեք, նրանց դրդմամբ Հայաստանն անցած դարի 1918-20-ական թվականներին խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ սկսեց զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Հետո՝ Թուրքիայի հետ պատերազմներ սկսվեցին, ապա անգլիացիների թելադրմամբ՝ երկու «ջան-ջիգյար» պայմանագիր կնքվեց Թուրքիայի հետ`  Բաթումի պայմանագիրը` 1918 թվականի հունիսի 4-ին, եւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին: Այդ ժամանակ, փաստորեն, Հայաստանն անընդհատ անգլիացիների ճնշմամբ՝ տրվում էր Թուրքիային եւ էլի հակազդում էին Ռուսաստանի ազդեցությանը Հայաստանում: Հակազդեցին այնքան, որ Թուրքիան առանց կռվի երկու խոշորագույն հայկական քաղաք՝ Կարսը եւ Ալեքսանդրապոլը, գրավեց եւ Հայաստանի վզին փաթաթեց Ալեքսանդրապոլի խայտառակ, ստորացուցիչ եւ ստրկացնող պայմանագիրը՝ մինչեւ ռուսները եկան եւ ազատագրեցին Ալեքսանդրապոլ քաղաքը եւ մնացած որոշ տարածքները: Ընդ որում՝ այդ Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը Ռուսաստանը չճանաչեց: Ու այդքանից հետո՝ մի հատ էլ փետրվարյան «ավանտյուրա» սարքեցին, ինչի հետեւանքով կորցրինք հսկայական հողեր: Անգլիացիները նույնը շարունակում են նաեւ այսօր: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, որպեսզի շարունակի այստեղ անգլիական ավանդական հակահայկական քաղաքականությունը:

«ԱՐԴՅՈՔ  ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ԼԱՎ ԼԻՆԵԼՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՈՒՏ Է ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»

— Ու այս ամենը տեղի է ունենում Հայաստանի արտաքին գերատեսչության լուռ համաձայնությամբ, մինչդեռ բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Ի՞նչ է սա նշանակում:

— Սա նշանակում է, որ պետությունդ ընդհանրապես գոյություն չունի, եթե քո վերաբերյալ երկու տարբեր երկրներ բանավիճում են, ու դու ձայն չես հանում, նոտա չես հղում: Ավելին՝ երբ Կանադայի արտգործնախարարի կողմից արվում էր այդպիսի լկտի հայտարարություն, թե ինչի համար են իրենք գալիս Հայաստան, փոխանակ մեր արտգործնախարարը վրդովվեր, անհամաձայնության նշաններ հայտներ, լայն ժպիտով  ողջունում է Կանադայի դեսպանատան բացումը Երեւանում: Իրեն թվում է, որ եթե լայն ժպտում է, դրանից ինչ-որ քաղաքակրթության տեսք է ստանում իր պատկերը: Սակայն իրականում նա լայն է ժպտում է թուրքերին, անգլիացիներին, եւ սա, իհարկե, անդրադառնալու է հայ ժողովրդի վրա շատ ծանր հետեւանքներով: Օրինակ` ինչպես պետք է Կանադայի դեսպանատունը հակազդի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Սա նշանակում է, որ կանչելու է իր մոտ տեղական դավաճանիկներին, ովքեր փողի դիմաց թուրքին էլ կծախեն Հայաստանը: Մի զարմացեք, մամուլում կան տեղեկություններ, որ 6 հազար դոլարով հակաօդային պաշտպանության կոորդինատներ էին ծախել, որի հետեւանքով պատերազմում մի ամբողջ բանակ կործանվեց: Երեւի, արդեն մտածում են, որ այստեղ խաղ ու պար է դավաճան գտնելը: Այնպես որ, կգտնեն մարդկանց ու կասեն՝ արի ու խոսա ռուսների դեմ: Տեսնո՞ւմ եք, թե հիմա ինչքան հաչացողներ կան: Հիմա էլ Կանադան է իր փողի տրցակը բերում, որպեսզի ինքն էլ իր հաչացողներն ունենա: Այդպիսի դավաճանները քիչ չեն, բայց կան նաեւ ապուշներ, որոնց ուղեղները լվանում են, եւ նրանք կրկնում են այդ հիմարությունները: Հիմնական խնդիրն այն է, որ այդ Արարատ էր, թե Արաբաթ Միրզոյանը, պետք է հարց բարձրացներ եւ ասեր՝ բացատրեք, այդ ինչպե՞ս եք ուզում հակազդել հայ-ռուսական հարաբերություններին, ի՞նչ պետք է անեք եւ ընդհանրապես՝ դուք ո՞վ եք, որ որոշեք, թե մեր երկիրն ում հետ ինչ հարաբերություններ ունենա, ում հետ չունենա:

— Բավական ուշագրավ էր այն, թե ինչպիսի մեծ շուքով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշեց իր երկրի անկախության տոնը: Այդ միջոցառմանը բավական հետաքրքիր քաղաքական համախմբում կար՝ միասին ԱՄՆ-ի անկախության օրն էին նշում որոշ կարկառուն ընդդիմադիրներ եւ իշխանավորներ: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Իշխանականների ներկայությունը հասկանալի է, նրանք երբեք չեն թաքցրել, որ հոգով, սրտով, մտքով արեւմտահպատակ են: Իսկ ընդդիմության հետ կապված հարցեր կան: Եթե ԱՄՆ-ն այսօր, ըստ էության, պատերազմում է Ռուսաստանի դեմ ե՛ւ զենքով, ե՛ւ գաղափարով, ե՛ւ վարձկաններով, եւ ամեն վայրկյան իրենց արբանյակները տալիս են հետախուզական տվյալներ ու հակառուսական գործունեություն են ծավալում, ուրեմն՝ պետք է ընդդիմադիրներն ի վերջո որոշեն` իրենք ո՞ր կողմն են, ունե՞ն ինչ-որ պատկերացում այս հարցում: Եթե կա պետություն, որը քո դաշնակցի հանդեպ կատարում է ռազմական գործողություններ, դու էլ գնում ես նրա հետ ինչ-որ տոն ես նշում, հրճվում ես, առնվազն տարակուսելի է: Նաեւ Մինսկի խմբի եւ մի շարք այլ հարցերում մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը եւ իշխանությունը շատ ավելի համերաշխ են: Ինչ վերաբերում է ոչ համերաշխ հարցերին, օրինակ՝ Արցախի վերաբերյալ, ընդդիմությունը պետք է ասի, թե ինչպիսի այլընտրանքային լուծումներ է առաջարկում:

Ի դեպ, այսօր ԱՄՆ-ի անկախության տոնը նույնիսկ Միացյալ Նահանգներում կարգին չեն նշում: Հայտնի է, որ 198 հոգի սպանվել է ԱՄՆ-ում իրենց անկախության օրվա ընթացքում, ընդ որում՝ այսքանը միայն զենքով են սպանվել, սառը զենքի կիրառումը չհաշված: Էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ում այդ օրը նշելու ձեւը հոդ-դոգ ուտելու մրցումներն են հիմա դարձել, թե ով ինչքան կուտի՝ ավելի արագ եւ շատ: Տոնի էությունը կամաց-կամաց շեղվում է դեպի հոդ-դոգը: Հետեւապես, խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիրներին մեկ անգամ եւս քննել իրենց մեջ՝ արդյո՞ք այս երկկողմանի՝ բոլորի հետ լավ լինելու դիրքորոշումը օգուտ է տալու մեր երկրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top