«ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑԱՆՄԱՆ ԼԵԶՈՒՆ ՌՈՒՍԵՐԵՆՆ Է ԵՂԵԼ». ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆ
ՄշակութայինՎերջերս Հայաստանում բուռն քննարկման թեմա է դարձել ռուսական դպրոցներ բացելու հարցը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց բանաստեղծուհի, տնտեսագետ, իրավագետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ հետ:
– Վերջերս նշվեց Ռուսաստանի օրը: Հայ-ռուսական բարեկամության մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, դեռ վաղուց Խաչատուր Աբովյանն է ասել` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը մտավ հայոց հողը»: Այդ բարեկամությունը ինչպես եղել է դարերով, այսպես էլ կմնա դարեդար...
– Հայաստանում ռուսական դպրոց բացելու մասին Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
– Ռուսական դպրոց բացելը օտար չէ մեր երկրին, դեռ դպրոցական սովետական ծրագրերում մեր երկրորդ պարտադիր ուսուցանման լեզուն ռուսերենն է եղել:
– Հայ-ռուսական մշակութային համագործակցության մասին ի՞նչ կասեք:
– Մեր երկու ազգերի ժողովուրդները միշտ էլ ունեցել են համատեղ կեցություն եւ ձեւավորված մշակույթ, ժամանակի մեջ դա տվել է իր պտուղը համագործակցելու եւ ազգային ավանդույթները փոխադարձաբար հարգելու եւ գնահատելու համար:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ