Ռուսաստանում ինքնասպան է եղել արեւմտամետ «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստը
Արխիվ 16-20Քննիչները հետաքննություն են վարում Ռուսաստանի Տվեր քաղաքում երիտասարդի ինքնասպանության փաստով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքն արեւմտամետ ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության Տվերի կառույցի անդամ Ալեքսեյ Դոմանովի մասին է: Նա կախվել է իր բնակարանում:
Երիտասարդի մահվան հստակ պատճառը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել: Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում:
Կուսակցության մամուլի ծառայությունում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են, որ Ալեքսեյ Դոմանովը հունվարի 7-ի լույս 8-ի գիշերն ինքնասպան է եղել: Կուսակցությունում, միաժամանակ, չեն բացառում, որ դեպքը կարող է քրեական բնույթ կրել: