«Սենսացիաներ մի փնտրեք». նախկին մարզպետը` դանակահարության մասին. տեսանյութ
Արխիվ 16-20Երեկ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Կասկածներ կային, որ նրան դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան։ Լրագրողների հետ զրույցում այսօր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է: «Սենսացիաներ մի փնտրեք»,- ասաց Կոտայքի մարզպետը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե նրա տղան ինչ-որ կապ ունի այդ դեպքի հետ:
Սոնա Դավթյան