«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է համարել Բաղդադ եւ Էրբիլ քաղաքներ նախատեսված երկու թռիչքները
Արխիվ 16-20Ինչպես հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից Իրաքի Բաղդադ եւ Էրբիլ քաղաքներ նախատեսված երկու թռիչքները «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է չեղյալ: Պատճառը` Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելուն ուղղված Իրաքի իշխանությունների նախաձեռնած ռազմական գործողություններն են: Սակայն այդ չվերթների ուղեւորները կարող են Իրաք թռչել ավելի ուշ նախատեսված թռիչքներով: