Երկու ֆուտբոլիստներ համալրել են «Գանձասար Կապանի» կազմը
Արխիվ 16-20«Գանձասար-Կապանը» պայմանագրեր է ստորագրել հարձակող Ռոկաս Կրուշնաուսկասի և կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի հետ։
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լիտվացի ֆուտբոլիստը կապանյան թիմ է տեղափոխվել «Նոայից», իսկ Էդուարդ Ավագյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»:
Ավագյանը նաև հանդես է եկել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում։