«Լոռիի» նախկին ֆուտբոլիստները շարունակում են վերադառնալ ակումբ
Արխիվ 16-20«Լոռի» է վերադարձել ակումբի նախկին ֆուտբոլիստ Վիգեն Ավետիսյանը, հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
27-ամյա ֆուտբոլիստը «Լոռիում» է եղել ակումբի հիմնադրման առաջին օրվանից։ Անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Վիգենի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր է։