«Լոռին» շարունակում է համալրել կազմը, որտեղ տեղ են գտել նաև տեղացի երիտասարդ ֆուտբոլիստները
Արխիվ 16-20«Լոռիին» է միացել ռուս
կիսապաշտպան Պավել Օսիպովը, հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Հանդես է եկել ֆիննական «Լահտի» և լատվիական «Վենտսպիլս» ակումբներում։
Ֆինլանդիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 59 հանդիպում, դարձել 5-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Լատվիական Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Օսիպովը մասնակցել է նաեւ ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ անցկացնելով 13 հանդիպում, դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ «Լոռիի» հիմնական թիմի կազմում է հայտավորվել նաև ակումբի սան, «Լոռի-04» թիմի դարպասապահ Դավիթ Դավթյանը։
15-ամյա ֆուտբոլիստն ակումբի ակադեմիայում է մարզվում 2016 թվականի նոյեմբերից։
Այս տարվա հունիսից Դավթյանը մարզվում էր հիմնական թիմի հետ։
Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը որոշում է կայացրել ընդգրկել նրան հիմնական թիմի հայտացուցակում։