Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց առաջ պարգևատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով. Antifake.am
Արխիվ 16-20Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց առաջ պարգևատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով։ Այս մասին գրում է Antifake.am-ը։
Ըստ աղբյուրի՝ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, երբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է 837-Ա կարգադրությունը, որով պարգևատրել էր գլխավոր ճարտարապետին 1 միլիոն 800 հազար դրամի չափով, պարգևատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն ևս ստորգարել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգևատրելով Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Մեսչյանը պարգևատրվել է 550,000 դրամի չափով։
Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգևատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4800 ԱՄՆ դոլարին։