Ռուսաստանի ռազմածովային ուժերը հսկողության տակ են վերցրել «Հյուսիսային հոսք-2»-ը կառուցող նավերը
Արխիվ 16-20Ռազմածովային նավատորմի նավերը ուղեկցել են ռուսական խողովակաշարային նավերը, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մեջ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը: «Հենց նրանց ներկայությունն է թույլ տվել խուսափել օտարերկրյա նավատորմի նավերի ոչ բարեկամական գործողություններից։ Այդ միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը նրանց կողմից մեծ էր»,- հավելել է նա ։
Խոսքը վերաբերում է «Ակադեմիկոս Չերսկի» շինարարական եւ «Օստապ Շերեմետ» ու «Իվան Օսիպենկո» ուղեկցող նավերի այս տարվա գարնանը Վլադիվոստոկից Կալինինգրադ տեղափոխվելուն: Եվս մեկ խողովակներ տեղադրող նավ՝ «Ֆորտունան» Գերմանիա է ժամանել հուլիսին: