Ժիրինովսկին կոչ է արել պարգեւատրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծողներին
Արխիվ 16-20Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Telegram ալիքով հայտարարել է աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի ստեղծողներին պարգեւատրելու անհրաժեշտության մասին:
«Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման կապակցությամբ.
Մենք կրկին առաջինն ենք, եւ դա հիանալի է: Սա մեր գիտության եւ մեր բժիշկների հաջողությունն է: Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ռուսաստանը հզոր բժշկական տերություն է: Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի ավելի շատ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ լինեն, եւ մեր բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների մասնագիտական մակարդակն անընդհատ բարելավվի:
Մենք պետք է պարգեւատրենք բոլոր նրանց, ով ստեղծել է առաջին պատվաստանյութը եւ շտապ տարածենք այն ամբողջ երկրով, որպեսզի բոլորը պատվաստվեն:
Սա հսկայական հաջողություն է: Շնորհակալություն մեր բոլոր գիտնականներին եւ բժիշկներին»,- գրել է նա: