Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է «Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները» «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց ԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ) Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր «Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները «Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին

«Ժողովրդի օգնությամբ եկար իշխանության, ապաշնորհ եւ մանկամիտ կադրերիդ օգնությամբ հեռանալու ես».«ԻՐԱՎՈՒՆՔԸ` 2տարի առաջ»

Արխիվ 16-20

«Miss Planet 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, դերասանուհի ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Իր կառավարման 100 օրը «տոնելու» համար հանրահավաքի է հրավիրում Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչը գալու ու մեզ պատմելու է իր արածն ու չարածը, ասել է թե` մեզ հետ զրուցելու շատ բան կա: Անկեղծ ասած, ես շատ ոգեւորված եմ եղել կատարված հեղափոխությամբ, վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը... Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց, էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հարցով մի քայլ անեիր, կամ երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովության հարցը լուծեիր, կամ էլ թե բժշկական ծառայությունները հասանելի դարձնեիր միջինից ցածր խավի համար: Չէ՛, դու սա չես արել, դու ընդամենը մարդ ես բռնել, իսկ աղքատի կյանքը դրանով չի բարելավվի»:

Դերասանուհին շեշտում է, որ մեծ ցավով է գրում եւ ակնկալում էոր բացի բռնոցի խաղալուց, վարչապետը գործ կանի, ապա զգուշացնում. «Ժողովրդի օգնությամբ եկար իշխանության, ապաշնորհ եւ մանկամիտ կադրերիդ օգնությամբ հեռանալու ես»:

ԼԳԲՏ-ական ՀԿ-ի թիրախում կրկին Երեւանի ավագանու անդամ Ն.Նահապետյանն է

ԼԳԲՏ-ական ՀԿ-ի թիրախում կրկին Երեւանի ավագանու անդամ Ն.Նահապետյանն է

«Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի իրենից ներողություն խնդրել՝ վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:

Թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում վերոնշյալ ՀԿ նախագահի եւ Երեւանի ավագանու անդամի միջեւ՝ Ն. Նահապետյանը պարզաբանել է, որ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ -ն դեռեւս 2017 թվականից խախտելով բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու կարգը, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր եւ շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշումը, բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գրասենյակ՝ խանգարելով շենքի (նաեւ անչափահաս) բնակիչների, անդորրը։

«Ես բնակվում եմ այդ շենքում եւ, բնականաբար, նրանց չէի կարող չհորդորել պահպանել կարգ ու կանոն, ինչը իրենց կողմից որակվեց որպես ոտնձգություն եւ սպառնալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ... Նրանց կողմից ներկայացված դիմումները երկու անգամ դատարանը վարույթ չի ընդունել փաստերի անբավարարության պատճառով: Մնացած հետեւությունները թողնում եմ ձեզ», - նշել է Ն. Նահապետյանը։

Կառավարության կադրերը այլասերվածության պաշտպա՞ն

Կառավարության կադրերը այլասերվածության պաշտպա՞ն

Այլասերման քարոզի հերթական պաշտպանը բացահայտվեց ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Շուռնուխի միջադեպի վերաբերյալ շտապել է գրառում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Շուռնուխում տեղի ունեցածը խիստ դատապարտելի է։ Ատելության հիմքով բռնությունը եւ, առհասարակ, բռնությունը Հայաստանում տեղ պիտի չունենա։ Իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Ինչ խոսք, այն, որ բռնությունը դատապարտելի է, ոչ ոք չի առարկում, սակայն կառավարության ներկայացուցչի կողմապահությունը, արված հայտարարությունը, որտեղ մեկ բառ անգամ չկա շուռնուխցիների վիրավորված ինքնասիրության, ԼԳԲՏ-ականների կողմից նրանց հասցված անհանգստության մասին, առնվազն ընդունելի չէ: Մինչդեռ Ս. Խանդանյանի կողմից ակնհայտ ուղղորդում կա իրավապահներին եւ պաշտպանություն ԼԳԲՏ քարոզչությանը:

Բայց սա դեռ ամենը չէ, ինչ պետք է իմանալ նոր կառավարության նոր կադրի մասին: Հիշու՞մ եք, որ անցած տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում փորձեցին ցույց տալ այլասերվածների ապրելակերպը քարոզով երկու ֆիլմ, որոնք հանրային ընդվզումից հետո հանվեցին։ Դրանից հետո մի հայտարարություն տարածվեց, որով այլասերվածների ապրելակերպը քարոզող ֆիլմերի հանելը որակվեց որպես գրաքննություն եւ պահանջվեց ֆիլմերի ցուցադրությունը վերականգնել։ Ահա այդ հայտարարության տակ ստորագրածներից մեկն էլ հենց ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանն է: Ի դեպ, նույն այդ հայտարարության տակ ստորագրել է այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այսօր ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ինչպես նաեւ այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԸ, որն այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է:

«Երբ բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ»

«Երբ բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ»

Օրեր առաջ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու նպատակով: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Շուռնուխի համայնքապետ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ, նրանք փողոցներով գիշերը ժամը՝ 2-ին քայլել եւ շակալի ձայներ են հանել, ապա հավաքվել մի տան մեջ, մոմեր են վառել պատշգամբում ու գոռոցները գցել: Շուռնուխցի կանայք եւ դպրոցահասակ երեխաներն էլ վրդովվել են եւ անցել ինքնապաշտպանության: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԼԳԲՏ կազմակերպություններն այս ընթացքում աղմուկ են բարձրացրել ու ապահովել իրենց հերթական քարոզչությունը:

Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել եւ դատապարտել տեղի ունեցած միջադեպը:

«Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության եւ անվտանգության համար», - շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածուքաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ ընդգծում է. «Երբ Գնդեվանքի ճանապարհին բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը (ով եւս ՀՀ քաղաքացի է) ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ: Թե՞ քրիստոնեական ձեւակերպմամբ՝ պղծութուն եւ այլասերում քարոզողներն են հատկապես վայելում ձեր բարեհաճությունն ու աջակցությունը... Ի դեպ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք պարտավոր եք հարգել աշխարհում առաջին քրիստոնեական երկրի ժողովրդի հոգեւոր-ազգային արժեհամակարգը եւ ձեր խտրական հայտարարություններով ճնշում չգործադրել եւ չմիջամտել մեր պետության ներքին գործերին»:

Հավելենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված միջադեպի վերաբերյալ «Իրավունքը» հարցում էր ուղարկել ՀՀ-ում արեւմտյան եւ ամերիկյան դեսպանատներին՝ ակնկալելով նրանց տեսակետն ու արձագանքը, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան այդպես էլ չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Համատեղ ջանքերով դուրս մղենք համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին...Գեւորգ Պետրոսյան

Համատեղ ջանքերով դուրս մղենք համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին...Գեւորգ Պետրոսյան

Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին...

Նման մտահոգություն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է <<Ծառուկյան դաշինքի>> պատգամավոր Գեւորգ Պետրոսյան

 

«Արեւմուտքը մեր ազգային եւ հոգեւոր արժեհամակարգը կոտրելու խնդիր է դրել»

«Արեւմուտքը մեր ազգային եւ հոգեւոր արժեհամակարգը կոտրելու խնդիր է դրել»

Բլոգեր, հրապարակախոս, հասարակական գործիչ ԱՐԹՈՒՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆՆ անդրադառնալով Շուռնուխ համայնքում տեղի ունեցած միջադեպին՝ նշում է, որ թեման իրականում լուրջ ողբերգություն է. «Շատ գորիսեցիներ գիտեն, թե ինչպես եղավ, որ շուռնուխեցի հայրը «կորցրեց» իր տղային (նկատի ունի ԼԳԲՏ-ական շուռնուխեցի Հայկ Հակոբյանին, - հեղինակ), որովհետեւ որդին իր պատանեկան տարիներին սկսեց շփվել է Գորիսում բնակվող «Խաղաղության կորպուսի» կամավորի հետ, եւ այդ ընթացքում էլ քիչ-֊քիչ նրա մոտ ի հայտ եկավ տարօրինակ վարքագիծ։ Հետո եղավ այն, ինչ եղավ։ Տղան «կարճ» ժամանակում սովորական գյուղացուց դարձավ «առաջադեմ ԼԳՏԲ ակտիվիստ»։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ էլ հիշեցնում է, որ 2016-ից պայմանագրային հիմունքով ԱՄՆ խաղաղության կորպուսում աշխատած ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ իր նշանակումից հետո հայտարարել էր«Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի»։

«Նշեմ, որ Արեւմուտքի համար կարծրատիպ է այն ազգային եւ հոգեւոր արժեհամակարգը, որով դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդը։ Եվ Արեւմուտքը այսօր այդ արժեհամակարգը կոտրելու խնդիր է դրել», - զգուշացնում է Հ. Այվազյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի մոտ 30 կանայք եւ երեխեաներ իրենց վրդովմունքն էին հայտնել ու անցել ինքնապաշտպանության՝ ընդդեմ իրենց գյուղում հայտնված 9 ԼԳԲՏ-ական ակտիվիստի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք եկել էին Շուռնուխ գյուղի ԼԳԲՏ-ական բնակիչ Հայկ Հակոբյանի հրավերով՝ «Քվիր հավաք» անցկացնելու նպատակով: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Շուռնուխի համայնքապետ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ, այդ հավաքի ընթացքում նրանք նախատեսել էին ԼԳԲՏ-ականների համար բուսակերությունընդհանուր լոգարանընդհանուր ննջարանցանկացողներն էլ առանձնանալու էին: Ի դեպ, պիղծ միջոցառումը Շուռնուխ համայնքում ուղեկցվել էր տարօրինակ գոռգոռոցներով ինչպես փողոցում, այնպես էլ Հ. Հակոբյանի տանը, ինչն էլ պատճառ էր դարձել տեղացիների վրդովմունքի:

Այդպիսի բան՝ ճնշում, չի եղել, ես նրա հետ երբեք չեմ շփվել. Վալերի Պողոսյանը հերքում է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Արմեն Գևորգյանը ճնշել է իրեն

Այդպիսի բան՝ ճնշում, չի եղել, ես նրա հետ երբեք չեմ շփվել. Վալերի Պողոսյանը հերքում է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Արմեն Գևորգյանը ճնշել է իրեն

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։

«Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Ավելի ուշ ՀՔԾ-ն մանրամասնեց կատարվածըու տեղեկացրեց, որ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

«Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել», - ասել է Պողոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը Հատուկ քննչական ծառայությունում այս գործով մասնակցել է հարցաքննության որպես վկա, տվել է ցուցմունք։

Հարցին, թե կարելի՞ է նրա ցուցմունքից եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանը պատասխանել է. «Կախված է եզրակացնողից. մարդ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կարող է հերքի։ Օրինակ, Արմեն Գևրորգյանը կարող է հերքել։ Եթե Արմեն Գևորգյանը ինձ անձամբ, տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գևրորգյանի հետ երբևէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ շփվել»։

ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վալերի Պողոսյանի նկատմամբ Արմեն Գևորգյանը ճնշում գործադրել է նախագահի աշխատակազմում աշխատող նրա եղբոր միջոցով։

Հարցին, թե իր եղբայրը երբևէ նման միջնորդությամբ դիմե՞լ է իրեն, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։
Մյուս հարցին, թե իր եղբայրը երբևէ իրեն ասե՞լ է, որ նախագահականից ցանկանում են, որ ընտրությունների վերաբերյալ Քոչարյանին ցանկալի որոշում կայացվի, Պողոսյանը պատասխանել է. «Դա արդեն թողնենք նախաքննությանը»։

Պողոսյանը նաև հավելել է. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:

Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետը հանձնարարել է ոռոգման ջրի այլ տարբերակներ գտնել

Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետը հանձնարարել է ոռոգման ջրի այլ տարբերակներ գտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:  

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը:

Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: 


Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին:  

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան  առաջարկություններ: 

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը:



Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ. Էդուարդ ՇարմազանովՄի հատ ասեք՝ էդ ի՞նչ ենք զիջել. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)Ինչպես են վրացի ընդդիմադիրները արդարանում ընտրազանգվածի առաջ. ԲացառիկԲուհերին հանում են, որ տեղը հյուրանոցներ սարքեն. դասախոս (տեսանյութ)ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի հարցին․ Միրզոյան (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top