«Լոռի» ՖԱ-ն նոր գլխավոր մարզիչ ունի
Արխիվ 16-20Վանաձորի «Լոռին» պաշտոնապես հայտարարել է իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:
Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաև ԽՍՀՄ Մ17 հավաքականում։
Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան և երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։
Այնուհետև գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաև Իսրայելի Մ15 հավաքականը։
Սոլոմոնովն աշխատել է նաև մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ՝ որպես սպորտային տնօրեն, այնուհետև գլխավոր մարզիչ։
Մարզիչի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով։