Ռամոսը «Ռեալի» հետ կմեկնի Անգլիա
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմի հետ կմեկնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին, չնայած որակազրկմանը:
Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի` Ռամոսը ցանկանում է իր ներկայությամբ աջակցել թիմակիցներին:
«Արքայական» ակումբի ավագը վստահ է, որ «սերուցքայիններն» անարդարացիորեն են պարտվել «Մանչեսթեր Սիթիին» առաջին խաղում և կարծում է՝ մադրիդյան թիմն առաջվա նման ունակ է հայտնվելու մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղի առաջին կեսի վերջնամասում հեռացվել էր դաշտից և չի կարողանա մասնակցել պատասխան հանդիպմանը:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով` 23:00-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով` 2-1 հաշվով։