Սեւան-Շորժա ճանապարհին BMW-ն մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել է ձորակում. զորամասի հրամանատարը մահացել է. կա վիրավոր
Արխիվ 16-20Գեղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։